ԴԵՍՊԱՆԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՍԽԱԼՎՈՒՄ Է. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երկու տասնամյակ անց պայթեցին Ալժիրի արյունալի դեպքերը, որոնք դեռ քառորդ դար առաջ կախատեսել և հաշվարկել էր Սերգեյ Առաքելյանը: Օտարերկրյա դիտորդների անտարբեր հայացքի ներքո 1992-ից 1999-ը մարդկային զոհերի թիվը երկրում հասավ 100.000-ի:
28.04.2013 \ 00:10
Reads: 1863

ՆԱՍԵՐԸ ՈՒՐԻՇ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՉԷՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երբ Վինոգրադովը եկավ Կահիրե, առաջին հերթին զբաղվեց կադրերով: Նրան անհրաժեշտ էին ուժեղ արաբագետներ և նա ընտրեց Հակոբովին ու Առաքելյանին` համապատասխանաբար խորհրդականի և առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճաններով:
13.04.2013 \ 00:08
Reads: 1982

ՀՈՆԳԿՈՆԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐ
Բրիտանական քաղաքականության «Երկաթյա տիկին» Մարգարետ Թետչերը մահացավ 87 տարեկանում: Նա Բրիտանիայում կառավարել է 1979-1982թթ: Լինելով ազդեցիկ քազաքական գործիչ և դիվանագետ` նա կարևորում էր Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Չինաստանի հետ: Նա իր քաղաքական ոճում միշտ հավատարիմ է եղել Բրիտանիայի ազգային շահերին, սակայն միաժամանակ հասկանում էր, որ Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն ու կապերի ամրապնդումը նույնպես բխում են Բրիտանիայի շահերից:
10.04.2013 \ 23:29
Reads: 3378

ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (վերջին մաս)
Ականավոր դիվանագետի, մեծ հայրենասերի եւ քաղաքացու սիրտը դադարեց բաբախելուց 1972-ի ապրիլի 2-ին: Նա թաղված է Նովոդեւիչի գերեզմանոցում, Նիկիտա Խրուշչովի շիրմից ոչ շատ հեռու:
04.04.2013 \ 23:20
Reads: 2603

ПЕРЕВОДЧИКА ПОД ТРИБУНАЛ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համաժողովի ժամանակ ելույթ է ունենում Խրուշչովը, ողջունում է ներկա պետությունների բոլոր ղեկավարներին, բացի Իրաքի նախագահից: Իսկ Առաքելյանը թարգմանելիս իր կողմից ավելացնում է Արիֆի անունը: Ինչու՞ է նա անում դա. դիվանագիտական էթիկա՞, քաղաքական նկատառու՞մ, թե՞ թարգմանչի սայթաքում, դժվար է ասել:
01.04.2013 \ 23:22
Reads: 2444

ՉԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԿԱՆԱՅՔ
Դեռևս Հան դինաստիայի կառավարման օրոք Չինաստանի արտաքին հարաբերություններում մեծ դեր են խաղացել կանայք: Հան շրջանում թագավորությունների միջև դիվանագիտական կապերը հաստատվում էին ամուսնությունների միջոցով: Այսօր Չինաստանը ձեռք է բերում գերտերության կարգավիճակ իր նրբանկատ և փափուկ դիվանագիտության շնորհիվ: Չինուհի դեսպանների և խոսնակների թիվը ավելանում է:
29.03.2013 \ 23:25
Reads: 2849

ԲԵՐԻԱՆ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈՒՄ Է 114 ՏԱՐԵԿԱՆ
Ստալինի մահից հետո Բերիայի դեմ բազմաթիվ մեղադրանքներ հնչեցվեցին, նա ձերբակալվեց լրտեսության, պետական դավաճան, անմեղ մարդկանց նկատմամբ բռնության եւ հալածանքների մեղադրանքով: Դատարանը 1953թ. դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիային դատապարտեց գնդակահարության:
29.03.2013 \ 23:23
Reads: 2156

ԱՐԱԲԻՑ ԷԼ ԱՐԱԲ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Թարգմանությունը, մասնավորապես սինխրոն թարգմանությունը, բարդ գործ է և բացի կոնկրետ երկու լեզվի փայլուն իմացությունից, պահանջում է մտավոր, բարոյական և ֆիզիկական ունակություններ, նյարդերի մեծ լարում: (Ինքս աշխատել եմ թարգմանիչ և գիտեմ, թե դա ինչ է): Պատահական չէ, որ սինխրոնիստներն աշխատում են մինչև 30-35 տարեկան:
22.03.2013 \ 23:16
Reads: 2109

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ԵՎ «ԱՆՀՆԱԶԱՆԴ» ԴԻՎԱՆԱԳԵՏԸ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Խորհրդավոր, ասես այլմոլորակային մասնագիտությանը տիրապետելու համար Երևանում չկար անգամ համապատասխան ուսումնական հաստատություն: Իսկ մինչ այդ նա պետք է բավարարվեր Ստեփանակերտի մանկավարժական ուսումնարանով, որն էլ ավարտելուց հետո զորակոչվեց բանակ:
14.03.2013 \ 23:08
Reads: 2440

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏ. "Foreign Affairs"
11.03.2013 \ 14:18
Reads: 2585
Նորին Սրբությունը շատերին զարմացրեց իր շրջագայությունների
քանակով: Նա 24 այցելություն է կատարել Իտալիայից դուրս: Բանեդիկտոս XVI-ը
պապական ցանկացած այցելություն դիտարկում էր որպես ուխտագնացություն, հնարավորություն`
կաթոլիկ հավատքը և Աստծուն հրապարակայնորեն փառաբանելու, ինչպես նաև տեղական
եկեղեցիներին օգնության ձեռք մեկնելու համար: Այսպիսով նա ամրապնդեց այցելած երկրների
և Վատիկանի միջև եղած կապերը:
ՆԱ ՊԱՏԻՎ Է ԲԵՐՈՒՄ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ (ԳԵՈՐԳԻ ԱՐՏԱՇԵՍԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑ)
Մարտի 10-ին լրանում է պետական և քաղաքական հայտնի գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան ԳԵՈՐԳԻ ԱՐՏԱՇԵՍԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑԻ ծննդյան 90 տարին: Diplomat.am-ը շնորհավորում է նրա ծննդյան տարեդարձը, մաղթում է քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում: Խմբագրությունը ԳԵՈՐԳԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑԻ ծննդյան տարեդարձը նշում է նրան նվիրված «Նա պատիվ է բերում ձեր ժողովրդին» հոդվածով:
10.03.2013 \ 23:09
Reads: 3059

ՉԱՎԵՍ. ԴԻԿՏԱՏՈ՞Ր, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂԱԿ
Շատերը կասեն, որ նա համարձակ էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, թե իբր զերծ էր պահում իր երկրի ներքին գործերին խառնվելուց, բայց կսխալվեն, քանի որ արտահանվող վենեսուելական նավթի 50%-ից ավելին գնում է հենց ԱՄՆ-ն:
07.03.2013 \ 23:10
Reads: 2394

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱԼԻՔՆԵՐԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 6-րդ)
Համազասպ Հարությունյանը Կանադա է մեկնում սառը պատերազմի ամենալարված տարիներին: Առաջին հերթին անհրաժեշտ էր երկիրն ապահովել հացով, որից այն զրկվել էր Խրուշչովի գյուղատնտեսական փորձարկումների հետեւանքով: Իսկ ԱՄՆ-ը հրաժարվում էր ցորեն վաճառել ԽՍՀՄ-ն: Հարությունյանի ակտիվ ջանքերի շնորհիվ շահավետ գնված ցորենի քարավանները Մոնրեալի նավահանգստից սկսեցին ուղղվել Խորհրդային Միություն:
06.03.2013 \ 23:06
Reads: 2260

ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ ՆՐԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԷՐ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 5-րդ)
Խորհրդային Միության 70-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ազգային կադրային քաղաքականությունը հեռու էր Սահմանադրության տառից եւ հավասարության վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսությունից, ըստ որոնց կադրերը պետք է որ գնահատվեին իրենց կարողությունների եւ ընդունակությունների համաձայն, անկախ ազգային պատկանելությունից: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր:
20.02.2013 \ 16:02
Reads: 2403

ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են:
05.02.2013 \ 15:58
Reads: 2508

ՆԱ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԽԱԲԵՑ ԱՍՏԾՈՒՆ, ԻՍԿ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋՈՒՄ ԽԱԲԵՑ ՆԱԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ…
Այսօրվա դիվանագետները շատ բան ունեն ընդօրինակելու Թալեյրանից` նրա ջանասիրությունը, սուր դիտողականությունը, վերլուծելու ունակությունը: Այսօրվա դիվանագետը պետք է կարողանա Թալեյրանի նման արագ կողմնորոշվել, ուշադիր լսել, լինել քաղաքավարի, սիրալիր ու հավասարակշռված:
23.01.2013 \ 15:50
Reads: 5771

ԱՌԱՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 1-ին)
1972թ. Ֆրանսիայում հրատարակված ‹‹L’Armenié›› տեղեկագիրը
աշխարհի երեւելի հայերի` Անաստաս Միկոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ
Ալիխանյանի, Արամ Խաչատրյանի, Անրի Թրուայայի, Վիլյամ Սարոյանի, Գառզուի,
Գալուստ Գյուլբենկյանի եւ կարդինալ Աղաջանյանի կողքին նշում է դիվանագետ
Համազասպ Հարությունյանի անունը: Նա դասվում է Չիչերինի, Կարախանի,
Կոլոնտայի, Լիտվինովի, Գրոմիկոյի, Վինոգրադովի, Զորինի, Տրոյանովսկու եւ
խորհրդային մյուս ականավոր դիվանագետների շարքին:
16.01.2013 \ 15:54
Reads: 3477

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 2-րդ)
16.01.2013 \ 15:53
Reads: 3224
Մոսկվայում ի հայտ են գալիս Համազասպ Հովակիմի Հարությունյանի ցայտուն գիտական ունակությունները: Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո նա աշխատում է Կոմունիստական ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, կարճ ժամանակահատվածում դառնալով բաժնի վարիչ:
ՅԱԼԹԱ-ՊՈՏՍԴԱՄ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 3-րդ)
Միջազգային բոլոր համաժողովների թվարկումը, որոնց մասնակցել է Հարությունյանը, կհանգեցնի ընթերցողի ժամանակի չարաշահման: Սակայն չհիշել Յալթան եւ Պոտսդամը` կնշանակի բաց թողնել նրա կենսագրության կարեւորագույն էջերից մեկը:
16.01.2013 \ 15:53
Reads: 3093
