ՉԱՎԵՍ. ԴԻԿՏԱՏՈ՞Ր, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂԱԿ
![]() 1999-ից Չավեսի կուսակցությունը հաղթեց աղքատ խավի ձայների շնորհիվ՝ 56%, իսկ արդեն 2000-ի նախագահական ընտրություններում՝ 59%: 2002-ին նա համընդհանուր գործադուլի պատճառով քիչ էր մնում կորցներ իր իշխանությունը, սակայն ճնշելով ընդդիմությանը, այն պահեց իր ձեռքում: 2006-ի ընտրություններում նա հաղթեց 63%-ով, խոստանալով ընդլայնել իր հեղափոխական քաղաքականությունը (մերօրյա «Հավատանք, որ փոխենք»): Ընտրվելուց հետո վերացրեց նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը: Սակայն նրա տնտեսական քաղաքականությունը ոչ միայն չհաջողվեց, այլև հանգեցրեց 30% գնաճի, որը իր կաշվի վրա զգաց հենց ցածր և միջին խավը: Նրա օրոք Կարակասը դարձավ աշխարհի ամենավտանգավոր մայրաքաղաքը, իսկ կաշառակերության մակարդակը կտրուկ բարձրացավ: Նա սկսեց որպես նախագահ-հեղափոխական, սակայն այդպես էլ հստակ տնտեսական քաղաքականության ծրագիր չմշակեց: Նա թողեց աղքատ խավին նույն մակարդակին, և մի բան էլ ավելի խորացրեց, սակայն պարբերաբար օգնություն էր ցուցաբերում նրանց, ինչի շնորհիվ էլ տպավորություն էր ստեղծվել, թե նա մտածում է իր ժողովրդի մասին: Ինչպես և նրա 19-րդ դարի հերոս Սիմեոն Բոլիվարը, Չավեսը սկսեց որպես արմատական հեղափոխական, բայց ավարտեց իր ուղին որպես ավտորիտար դիկտատոր: Ի տարբերություն Բոլիվարի, նա չապրեց այնքան, որպեսզի վենեսուելացի ժողովուրդը անձամբ գահընկեց աներ նրան: Այսքանից հետո ինքներդ դատեք, բռնակա՞լ էր նա, թե՞ հեղափոխական: Ի դեպ, նույնիսկ նրա մահը համընկավ Ստալինի մահվան օրվա հետ՝ Մարտի 5: ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
| |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2394 reads | 07.03.2013
| |