![]() Անապատի խորքում, բոլոր կողմերից ավազաշերտով շրջապատված, մերձավորարևելյան երկիրը դաշնակից երկրների և լրտեսական
ցանցի միջոցով ձեռք բերված տեխնոլոգիրաների ու նյութերի հիման վրա միջուկային զենք
է ստեղծում: Մոտավորապես այս կերպ է նկարագրվում Իրանի միջուկային ծրագիրը ցածր
վարկանիշ ունցող անհետաքրքիր վեպերում. անապատի խորքում թաքնված միջուկային ռումբի
մասին հեքիաթը ճիշտ է, սակայն ոչ թե Իրանի պարագայում, այլ՝ Իսրայելի: Ցուցաբերելով համառություն և նախանձախնդրություն՝ Իսրայելը կարողացավ սեփական
միջուկային զենքի պաշարները հասցնել մոտ 80 մարտագլխիկի, որը հավասար է
Հնդկաստանի և Պակիստանի ունեցած համատեղ զինանոցին. Իսրայելը նաև հաջողացրեց
միջուկային զենքի փորձարկում կատարել: Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի միջուկային ծրագիրը ամբողջ աշխարհին
հայտնի գաղտնիք էր, այնուամենայնիվ, ինչպես 1986թ. ատոմային ինժիներ Մորդեհայ
Վանունուն նշել էր, որ Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը զենքի առկայության
ոչ հաստատումն է, և ոչ էլ ժխտումը: Եվ ահա, 2013թ. դեկտեմբերին Կնեսետի նախկին խոսնակ Աբրահամ Բուրգը խախտեց
լռությունը՝ հայտարարելով, որ Իսրայելը ունի և՛ միջուկային զենք, և՛ քիմիական
զենք՝ չհրապարակման քաղաքականությունը անվանելով <<ժամկետանց և երեխայական>>: Այդ հայտարարությունից
հետո աջ թևի կողմնակիցները պահանջեցին նրա նկատմամբ պետական դավաճանության
հոդվածով քրեական գործ հարուցել: Գաղտնիության շղարշով պատված միջուկային ծրագրի վերաբերյալ սկսեցին ավելի շատ
մանրամասներ ի հայտ գալ: Հրեական պետությանը մարտագլխիկներ պատրաստելու համար
նյութեր, մասնագետներ են տրամադրել այնպիսի երկրներ, որոնք ամենաբարձրն էին գոռում
միջուկային զենքի չտարածման մասին: Այդ
երկրներից են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, նույնիսկ` Նորվեգիան:
Որոշները օգնել են Իսրայելին նաև սեփական անգործությամբ՝ պարզապես ձայն չհանելով: Իսրայելական միջուկային զենքը անհնար կլիներ առանց Ֆրանսիայի գործուն
մասնակցության: Երբ 1954թ. ֆրանսիացիները սկսեցին սեփական զինանոցը ստեղծել, նրանք
այնուհետև մեծ սիրով օգնություն ցուցաբերեցին այլ երկրների, որոնք ցանկանում էին
ատոմային զենք ունենալ: Երբ 1968թ. ԿՀՎ տնօրեն Ռիչարդ Հելմսը ԱՄՆ նախագահ Լենդոն Ջոնսոնին հայտնեց, որ
Իսրայելը միջուկային զենք ունի և արդեն փորձարկումներ է կատարում, Սպիտակ տունը որոշեց այդ հանգամանքին ոչ մի կերպ չարձագանքել: Հետագայում այս դիրքորոշումը ավելի ամրապնդվեց 1969 թվականին, երբ Ռիչարդ
Նիքսոնը Իսրայելի վարչապետ Գոլդոյ Մեյրի հետ հանդիպման ժամանակ համաձայնվեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրելու համար Իսրայելի վրա ճնշում
չգործադրել : Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ
երկու գրքի հեղինակ Ավներ Կոենը նշում
է, որ ԱՄՆ շարունակում է
այս հարցում վարել
ոչ թափանցիկ
քաղաքականություն, որի ակունքները գալիս
են պատմության խորքից: Ոչ մեկ չի
ուզում այս ամենի հետ գործ
ունենալ քաղաքական մակարդակով, քանի որ երկու կողմերն էլ չեն ցանկանում լարվածություն մտցնել
ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում և նոր
խնդրիներ ստեղծել առանց այդ էլ
լարված միջազգային հարաբերություններում: Իսկ արաբական աշխարհում շարունակում է աճել
ոչ համաչափ միջուկային ստատուս քվոյի նկատմամաբ դժգոհությունը : Մասնավորապես, Եգիպտոսը սպառնացել
է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զուրկ տարածք
տեղծվելու գործում էական առաջխաղացում
չնկատվի: ԱԲՂՅՈՒՐԸ՝ theguardian.com | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1295 reads | 28.02.2014
| |