ՍԻՐԻԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
![]() Այսպես, պաշտոնական մարմինները պարտավոր են հասարակության լայն շերտերին լուսաբանել այս փաստը, քանի որ շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ այս քայլը ինչ-որ քաղաքական շոու է, որը կապված է մարտի 30-ին տեղի ունենալիք ընտրությունների հետ, որով իշխանությունները նպատակ ունեն ստեղծել երկրի սահմաններին վտանգ սպառնալու գաղափար: Սիրիական ինքնաթիռը խփելու գաղափարը կրում է ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական ուղղվածություն, և այս ամենն այն դեպքում, երբ երկու երկրները բացահայտ պատերազմի մեջ չեն: Իսկ քաղաքական տեսանկյունից հարցը դիտարկելով՝ կստանանք այն իրական պատկերը, թե ինչի համար թուրքական ռազմաօդային ուժերը որոշեցին կործանել ինքնաթիռը: Էրդողանի և նրա թիմի հանդեպ կասկածները և անվստահությունը հասել են ամենաբարձր մակարդակի վերջին տարիների ընթացքում՝ կապված կոռուպցիոն սկանդալի և գյուլենական շարժման հետ: Այս ամենի հետևանքով Էրդողանը կարող է ձայների այնպիսի կորուստ ունենալ, որ նրա համար ծայրահեղ վատ հետևանքներ կունենա: Իսկ դեմոկրատական երկրներում ընտրությունների արդյունքում գալիս են նոր իշխանություններ և նորմալ պայմաններում էլ այդ նույն իշխանությունները կրկին ընտրությունների արդյունքում հեռանում են: Սակայն այս պարագայում Էրդողանը կարծես իրեն «դատապարտված» է համարում հարատև մնալ իշխանության ղեկին: Այդ է պատճառը, որ համայնքային ընտրություններից առաջ, զգալով հնարավոր պարտության հոտը, Թուրքիայի վարչապետը դիմեց ծայրահեղ քայլի: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչերի կգնա Էրդողանը պառլամենտական ընտրություններից առաջ: Այսպիսի քայլերը բնորոշ են միայն առաջնորդներին, որոնք ունեն բռնապետական հակումներ և ամեն քայլով պատրաստ են պահելու իրենց իշխանությունը: Էրդողանին նաև մեկ այլ հարց կարող է անհանգստացնել, որ սեփական ընտրազանգվածի 72 տոկոսը դեմ է հարևան երկրի՝ Սիրիայի ներքին գործերին միջամտելու քաղաքականությանը: Անպատասխանատու և արկածախնդիր քայլերը, առանց այս հանգամանքը հաշվի առնելու, կարող են Թուրքիային կործանման եզրին հասցնել՝ իսկ նրա իշխանությանը՝ տապալման և ինքնաոչնչացման: ԱՂԲՅՈՒՐԸ՝ milliyet.com.tr
| |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1173 reads | 25.03.2014
| |