ՊՈՒՏԻՆՒ ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Է. ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
![]() Այն ժամանակ նրան սիրում էին Արևմուտքում, սակայն ատում Արևելքում: 2013-ի հոկտեմբերի 27-ի նախագահի ընտրությունից հետո Սահակաշվիլին վերադարձավ ԱՄՆ՝ այս անգամ արդեն որպես «չսիրված» քաղաքական գործիչ, ով չի վայելում նաև Օբամայի վարչակազմի համակրանքը: Խոսելով իր արևմտամետ դիրքորոշման մասին՝ Վրաստանի նախկին նախագահը The Washington Post-ին ասել է, որ իր ձերբակալությունը վերջ կդնի Վրաստան- Եվրոպա ինտեգրման գործընթացին: Պարբերականի՝ ազատական ժողովրդավարությունը հետխորհրդային տիրույթում արդյո՞ք մեռած է, և Պուտինը կարող է վերահաստատել խորհրդային կայսրությունը հարցին ի պատասխան՝ Սահակաշվիլին ասել է . «Նման տարբերակը բացառվում է»: Իր խոսքով՝ Վրաստանը, Ուկրաինան և մյուս եվրասիական երկրներն այժմ անցնում են նույն ճանապարհով, որով անցել են Վարշավայի պայմանագրի անդամ պետությունները 1990-ականներին՝ մի տարբերությամբ. Ելցինի գրեթե դեմոկրատական վարչակարգի փոխարեն նրանք այժմ բախվում են Պուտինի վճռականությանն ու նեոիմպերիալիստական գաղափարներին: «Պուտինի փափուկ ուժը կոռուպցիան է»,- ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ եթե 1990-ականների Քլինթոնի վարչակազմն էր Արևելյան Եվրոպային դրդում միանալու ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ապա այժմ այդ ֆունկցիան իրագործում է Պուտինը, մինչդեռ ԱՄՆ-ն չեզոք դերում է: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1341 reads | 26.11.2013
| |