ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ
![]() Ռուսական կողմի՝ Ուկրաինայի բաժանմամբ աշխարհին մատուցված դասերից մեկն այն է, որ երկրները, որոնք հրաժարվել են իրենց միջուկային զինանոցից, արդեն դիմում են մեծ ռիսկի: ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի տնօրինության տակ մնացել էր շուրջ 1800 միավոր միջուկային զենք, որից ավել ունեին միայն ՌԴ-ն և ԱՄՆ-ը: ԱՄՆ մտահոգված էր, որ այդ մարտագլխիկները կարող են բաժին ընկնել սխալ մարդկանց, իսկ Քլինթոնի վարչակազմը իր արտաքին քաղաքականության առավելության հաշվին դրանք վերցրեց իր վերահսկողության տակ: Արդյունքը եղավ 1994 թ-ի Բուդապեշտի հուշագիրը անվտանգության միջազգային երաշխիքների վերաբերյալ, որի շրջանակներում Ուկրաինան համաձայնեց ստորագրել պայմանագիր միջուկային զենքի չտարածման վերաբերյալ և վերադարձնել իր միջուկային զինանոցը Ռուսաստանին՝ Ռուսաստանի, ԱՄՆ - ի և Մեծ Բրիտանիայի կողմից անվտանգության երաշխիքներ դիմաց: Կհամարձակվե՞ր արդյոք Վլադիմիր Պուտինը ներխուժել Ղրիմ այդքան արագ, եթե Կիևը վերջինիս զենք չտրամադրեր: Դժվար է հստակ եզրակացնել կամ գուշակել, սակայն կարելի է ենթադրել, որ այդ դեպքում գործողությունները ավելի դանդաղ ընթացք կստանային: Ճապոնիան եւ Հարավային Կորեան միգուցե քննարկում են միջուկային զենք ձեռք բերելու մասին հավանականությունը, ինչն ուղղակի հետևանքն է Չինաստանի կողմից վերջիններիս հանդեպ դրսևորած տարածքային նկրտումների: Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան, արդեն քննարկում են սեփական միջուկային կարողությունների չափը այն ժամանակ, երբ Իրանը փոխակերպվում է միջուկային տերության: Ուկրաինայի ճակատագիրը կարող է համոզիչ օրինակ ծառայել մնացած երկրների համար, ովքեր կարծում են, որ չեն կարող վստահել ամերիկյան երաշխիքներին: ԱՂԲՅՈՒՐԸ` The Wall Street Journal
| |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1276 reads | 20.03.2014
| |