
Ռուսաստանը խոցելի է պատժամիջոցների նկատմամբ: Տնտեսական թուլությունը, որն առաջացել է Սովետական Միության փլուզումից հետո, դեռ շարունակվում է, և այն ժամանակներից շատ բան չի փոխվել:
Եվ ահա, եթե Արևմուտքը ցանկանում է իսկապես պատժել Պուտինին, ապա պետք է պատժամիջոցներ դնի նավթի արտահանման վրա, ինչպես տեղի ունեցավ Իրանի պարագայում: Արտահանման ծավալների անկումը կնշանակի, որ ռուսները իրենց չեն կարող թույլ տալ շքեղ գերմանական մեքենաներ, ֆրանսիական գինի և իտալական նորաձև հագուստներ:
Սակայն ամեն անգամ պատժամիջոցների մասին մտածելիս Արևմուտքը հիշում է, որ նմանատիպ քայլ կիրառելը այդքան էլ հեշտ չէ: Եվրոպան չափազանց մեծ կախում ունի ռուսական գազից: Պատժամիջոցի կիրառումը Եվրոպայի համար նման կլինի ինքն իրեն ոտքից կրակելու գաղափարին, հատկապես եթե Պուտինը միջոցներ գտնի իր գազի ու նավթի պաշարները ուղարկել Չինաստան, որը մեծ կարիք ունի էներգետիկ ռեսուրսների:
Եվրոպան պետք է միջոց գտնի, որ, «վիրավորելով» Պուտինին, չվնասվի անձամբ: Եվ ահա կարելի է այդ ամբողջ «կեղտոտ գործը» բարդել Սաուդյան Արաբիայի վրա:Գոյություն ունի նման նախադեպ, երբ, վրդովված Սովետական Միության` Աֆղանստան ներխուժումից, Սաուդյան Արաբիան ամբողջ ուժով բացեց նավթի ծորակը` շեշտակիորեն գցելով հում նավթի գինը՝ մեկ բարելի համար հասցնելով 20 դոլարի: Ներկա հաշվարկներով կարելի է ասել, որ մեկ բարելի համար 107 դոլարը կնվազի՝ հասնելով 90-ի: Ահա այս քայլով իսկապես հնարավոր կլինի Ռուսաստանին մեծ ֆինանսական և տնտեսական վնաս հասցնել:
Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որ իրեն կարող է նման ճոխություն թույլ տալ: Այս քայլը նաև կարող է հիմնավորվելԱսադի ռեժիմին Մոսկվայի անմնացորդ նվիրվածությամբ, և Վաշինգտոնն արդեն գործի է անցել նման հզոր խաղաթուղթը օգտագործելու համար:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ theguardian.com
|