ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՀԱՐՑԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր ![]() Հիմա փորձենք համեմատել ազատ կարծիքի իրավունքը և միջազգային համախոհությունը: Եթե մարդու կարծիքի ազատությունը բացարձակ և անքննարկելի սկզբունք է, ապա այդ դեպքում միջազգային համաձայնությունը տվյալ երևույթի նկատմամբ ինչպես կարող է արգելել այդ կարծիքի հրապարակումը: Փաստորեն, արգելված է ժխտել հրեական Ողջակիզումը: Իսկ նման դիրքորոշումը մարդու կարծիքի արտահայտության դեմ դրված ճնշամիջոց չէ՞: ![]() Առանց խորանալու այլ հիմնավորումների բացատրության մեջ միայն այս անհամատեղելիությունը պարզում է խնդրին մոտենալու զուտ քաղաքական մղումը: Որովհետև բողոքառուն մարդու իրավունքների եվրոպական դատարանն է և ոչ թե միջազգային դատարանը: Իսկ Եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ գոյացած համախոհությունը դատելու համար պիտի հիմնվեր Եվրոպական խորհրդարանի որդեգրած կեցվածքների, դիրքորոշումների և բանաձևերի վրա և ոչ թե միջազգային ընտանիքի: Այլ է հարցը, որ մասնակիորեն այս ձևով եվրոպական կառույցը իր դիրքորոշումով հակասում է եվրոպական պետության որդեգրած օրենքին: Բայց իրավաբանական մեկնաբանությունների ծալքերի ոլորապտույտից հեռու մնալու համար կենտրոնանանք հարցի քաղաքական մոտեցումների վրա: ![]() Եվրոպական ինքնահակասական դրսևորումներն էլ իրենց հերթին: Հայկական կողմին անհրաժեշտ է վերանայել իր մարտավարությունն այս հարցի ուղղությամբ: Կարծիքի կամ արտահայտվելու ազատությունը, ընդհանրապես, քաղաքակիրթ երկրների համար օրինաչափ է, որպեսզի գերարժևորման ենթարկվի: Այստեղ մեր խնդիրը զուտ հայեցողական առումով արդեն իսկ որոշ խոչընդոտների է հանդիպում, մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ ժխտողականության քրեականացման աշխատանքն առավելաբար կենտրոնացել է եվրոպական միջավայրերի վրա: Այս բոլորի վրա ավելանում են նաև հրեական խմբավորումների կողմից անուղղակիորեն ստեղծվող արգելակումները Ողջակիզման դեպքի եզակիությունը պահպանելու համար: ![]() Ճանաչումից հատուցում աշխատանքային անցման մեջ գտնվող հայկական կողմը բոլոր պատճառներն ունի այսօր իր մարդկային ու տնտեսական ներուժն ըստ առաջնահերթությունների կենտրոնացնելու: Իսկ այդ առաջնահերթությունները առավելաբար վերաբերում են Հայաստանի Հանրապետության ժամանակակից խնդիրներին: Ապաշրջափակման պահանջը, Անկարայի նախապայմանային քաղաքականության մերժումը, արցախյան հակամարտության մեջ թուրքական միջնորդության նկրտումների անընդունելիությունը առաջադրանքներ են, որոնք Թուրքիայի վարքագիծը հակադրում են միջազգային նորմերին, և այդ առումով կարող են որոշակի առավելություններ ապահովել հայկական կողմին: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2162 reads | 19.12.2013
| |