ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ
![]() Նա կանգնած էր նորանկախ Հայաստանի դիվանգիտական դպրոցի կազմավորման ակունքներում և իր ավանդ ունի նրա ձևավորման և զարգացման գործում։ Փայլուն պրոֆեսիոնալի, բարձր ինտելեկտի տեր դիվանագետի, ազնիվ եւ համեստ մարդու, լավագույն ընկերոջ հիշատակը երկար տարիներ չի մոռացվի նրա ընկերների և ճանաչողների կողմից։ Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ։ 1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի փորձագետ։ 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ 1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում: 2008 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։ DIPLOMAT. AM-ը ցավակցություն է հայտնում Ռուբեն Շուգարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ոլորտին՝ կրած կորստի համար։ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
968 reads | 22.04.2020
| |