ԻՆՉՈ՞Ւ ՂՐԻՄԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՌԱՆՁՆԱՆԱԼ. LIBÉRATION
![]() «քանի որ Ղրիմը Կոսովո չէ» 2008թ., երբ Կոսովոն անջատվեց Սերբիայից, անկասկած դարձավ նախադեպ: Սակայն Կոսովոյի պարագայում արևմտյան տերությունները կողմ քվեարկեցին երկու երկրների անջատմանը, քանի որ ժողովուրդների միջև չափազանց մեծ լարվածություն կար: Այս ամենը ստացավ «փրկության անջատում» անվանումը: Իսկ նման պնդումը Ղրիմի պարագայում անկիրառելի է, քանի որ Ղրիմի բնակչությունը ոչ մի հետապնդումների չի ենթարկվում: «քանի որ Ղրիմը Արժիր չէ» Ղրիմի կառավարությունը հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրությանը, այն, որ ժողովուրդներն ունեն ազատ ինքնորոշման իրավունք: Ինքնորոշման իրավունքը ճանաչվել է ապագաղութացման պայմաններում, իսկ Ղիրմի պարագայում խոսք է գնում ավելի շատ անջատման մասին: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը ոչ մի պարագայում չի խրախուսում անջատումը: Ինքնորոշման իրավունքը գործել է Ալժիրի ժողովրդի համար, և նրանց թույլ է տրվել 1961թ. հանրաքվե անցկացնել և անկախություն ձեռք բերել: Նման սցենարի օրինակներ են նաև Նիգերը, Կամերունը և Բուրկինա-Ֆասոն: Ղրիմի բնակչությունը դժվար թե կարողանա համապատասխանել նման որոշիչներին: «քանի որ Ղրիմը Շոտլանդիա չէ» Վերջապես Ղրիմի կառավարությունը իբրև փաստարկ իր օգտին բերում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի որոշումը, որ համաձայն պետության մի մասի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում ոչ մի միջազգային նորմի: Չնայած միջազգային իրավունքը նաև չի էլ խրախուսում նման դեպքերը: Այս դեպքում վճռորոշ է այն, որ շահագրգիռ պետության կառավարությունը տվել է իր համաձայնությունը: Նման իրավիճակ նկատվում է Շոտլանդիայում: Լոնդոնը դեմ է վերջինիս անկախությանը, սակայն առարկություն չցուցաբերեց, երբ շոտլանդացիները որոշեցին 2014թ. Սեպտեմբերին անկախության հանրաքվե իրականացնել: Իսկ իրավիճակը Ղրիմում մեծապես տարբերվում է շոտլանդականից. Կիևի կառավարությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել մարտի 16-ին տեղի ունենալիք հանրավեն: «քանի որ Ղրիմը Մերձդնեստր չէ, բայց կարող է դառնալ» Մերձդնեստրը Մոլդովայի արևելյան շրջանն է, որը բաժանվել է 1991թ.: Նման իրավիճակը կարող ենք բացատիել ԽՍՀՄ-ի փլուզման ընդհանուր կանոննեերով, սակայն Ղրիմում հիմա այլ իրավիճակ է: Մերձդնեստրի անկախությունը ամրագրվել է 2006թ. տեղի ունեցած հանրաքվեով, որը մեծապես աջակցվել է Ռուսաստանի կողմից: Բացի Մոսկվայից, այն ճանաչել են միայն Հարավային Օսեթիան և Աբխազիան: Ղրիմը միանգամայն կարող է համալրել այն տարածքների շարքերը, որոնք միակցվել են Ռուսաստանին «լեգիտիմ հանրաքվեների» քողի ներքո: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1490 reads | 14.03.2014
| |