ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԲԱՑԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետների հետ խորհրդաժողովի ժամանակ ողջունել է Մաքսային միության մեջ մտնելու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք ի սկզբանե ընդգծել են, որ այդ նախագիծը բաց է իրենց գործընկերների համար, ինչն առաջին հերթին առնչվում է ԱՊՀ-ի գծով գործընկերներին. «Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների այդ որոշմանը: Մենք շատ սերտ տնտեսական կապեր ունենք Հայաստանի հետ՝ էլ չխոսած քաղաքական և այլ շփումների մասին: Իրականացվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր: Բնականաբար Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար կբացի հավելյալ հնարավորություններ: Բայց քանի որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության երկրների հետ, անհրաժեշտ է իրագործել հատուկ միջոցների համալիր»: http://168.am | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1616 reads | 10.09.2013
| |




