ԴԵՊԱՐԴԻԵՆ` ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
![]() Անդրադառնալով նոր ցուցադրվող «Ռասպուտին» կինոնկարին, որում նա խաղում է գլխավոր դեր, ասել է. «Նախքան ֆիլմի ցուցադրումը ես խնդրեցի Պուտինին, որպեսզի ծանոթանա սցենարին: Ես հարցրեցի, արդյո՞ք այնտեղ Ռուսաստանին առնչվող պատմական անճշտություններ չկան, նա ասաց, որ ամեն ինչ հրաշալի է և տվեց իր հավանությունը»: Դեպարդիեի խոսքով, գլխավոր հերոսի` Գրիգորի Ռասպուտինի խառնվածքում իրեն ամենից շատ գրավել է նրա ռուսական հոգին. «Դեռ երիտասարդ տարիքում ես շատ էի կարդում Դոստոևսկի, Մայակովսկի, Ախմատովա և շատ այլ ռուս գրողների և ինձ համար արդեն բացահայտել էի ռուսական հոգու գաղտնիք. դա այն էր, ինչ ինձ հետաքրքում էր, ինչը փորձում էի գտնել Ռասպուտինի բնավորությունում»,-պատմել է Դեպարդիեն` ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է Ռասպուտինը. «Ո՞վ է Ռասպուտինը: Դա էներգետիկ կյանքն է: Մենք ամենքս էլ այս առումով Ռասպուտին ենք: Դա կյանքը հավերժացնող բնույթ է»: ![]() Ժերար Դեպարդիեն թեև ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չի դադարել լինել ֆրանսիացի: «Ազգությունը, միևնույն է, չես կարող փոխել, կարելի է փոխել բնակության վայրը, անձնագիրը, բայց ոչ ազգությունը: Այն ժամանակ, երբ ես ստացա ռուսական անձնագիր, ամբողջ աշխարհը ծիծաղում էր ինձ վրա, և այդ ժամանակ ես ասացի բոլորին` ծիծաղեք, որքան ուզում եք, բայց նայեք, Ֆրանսիայում 12% գործազրկություն է, մի՞թե Ռուսաստանում կա նման բան»: Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1359 reads | 04.07.2013
| |