800-ԱՄՅԱ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԱՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՉԻՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
![]() Չին ժողովրդի համար իրենց պատմության կրող է համարվում նեոլիտ և բրոնզեդարյան իրեր պարունակող թանգարանները: Չինաստանում գործում է մոտ 3589 թանգարան, որոնցից մոտ 500-ը սեփական թանգարաններ են: Թանգարանային ինդուստրիայում արտասովոր թանգարանային համալիրներից է համարվում «առևտրական նավի» հուշարձան-թանգարանը: 1987-ին Հաիլինտաո կղզու մերձակա ջրերում հայտնաբերվել է 800 տարի առաջ խորտակված առևտրական նավ, որը ունի 30 մետր երկարություն: Ի զարմանս հնեաբանների, այն անվնաս էր պահպանվել: Նավը պատկանել է Սուն դինաստիային և ճանապարհորդություն է կատարել «Մետաքսե Մեծ Ճանապարհով»: ![]() Նավի վրա հայտնաբերվել են պատմական արժեք ունեցող բազմաթիվ իրեր ոսկուց, բրոնզից և նեֆրիտից: Այսօր նավը պահպանվում է ջրի հատակում տեղավորված ջրով լցված հերմետիկ կոնտեյներում, այսինքն նույն պայմաններում, ինչ նավը եղել է 800 տարի և տեղափոխվել է ափին կառուցված թանգարան: Թանգարանը ունի 20.000 քկմ. տարածություն: Ակվարիումի տեսք ունեցող սրահը գտնվում է 20 մետր խորության վրա: Այստեղ կարելի է հետևել, թե ինչպես են սուզակ-հնեէաբանները պեղումներ կատարում նավի վրա, իսկ մեկ այլ սրահում ցուցադրված են նավից դուրս բերված արժեքավոր իրերը: Այս թանգարանի կառուցման համար պետությունը հատկացրել է 30 մլն. դոլար: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1429 reads | 01.06.2013
| |