ՉԵԽԻԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՀԱՅԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱԽՏԱՎՈՐ ԱԶԳ ԵՆՔ․
![]() Ձեռքներս Kingfisher-ի աշխարհագրական հանրագիտարաններից էր ընկել, որտեղ Հայաստանի մասին ընդամենը մի էջ հոդված կար: Ամեն անգամ էդ էջը բացելիս երազում էի ցույց տալ ինքնությունս չճանաչող չեխին, որ համ իր բերանը փակվեր, համ էլ ասեի, որ իր պրոֆեսորին էլ իրազեկի: Բայց Էդ տղային այլևս չտեսա: Իմ՝ 6 տարեկան երեխայիս, երազանքը կատարվեց ոչ թե անգլիացիների հրատարակած հանրագիտարանով, որտեղ 5000 տարվա պատմություն ունեցող երկիրը խցկել էին մի էջի մեջ, այլ հենց հայերի շնորհիվ, Պրահայում՝ չեխերի մարզադաշտում: ![]() Նա նման էր տարիներ առաջ Գյումրիում տեսածս տղաներին, որոնք ապշած նայում էին մեքենայի ղեկին նստած հորաքրոջս ու չէին հասկանում, թե ո՞նց կարող է կինը մեքենա վարել: Մի քանի հարյուր հոգանոց հայկական տրիբունան«Հայեր, հայեր», «Հայաստան, հուպ տուր», երբեմն՝ «Սերժիկ, հեռացիր» գոռալով ավելի մեծ աղմուկ էր բարձրացնում, քան մյուսները՝ 20 000 տեղանոց մարզադաշտում: Տրիբունաներում հայեր կային, որոնք երբեք Հայաստանում ֆուտբոլ նայելու չէին գնա կամ, որոնք եկել էին, պարզապես, որ իրենց հայ ծնողները չնեղվեն: Բայց վերջում բոլորն էլ կտրված ձայներով էին միմյանց շնորհավորում: «Վահան, որ էս խաղը Հայաստանում լիներ, կգնայի՞ր», – հարցնում եմ: «Չէ իհարկե, առաջին անգամ էի ստադիոնում»- ասում է, տնտեսագետ Վահանը, որը երկու տարի է՝ Չեխիայում է. 24 տարեկանում արդեն յոթ համալսարան է ավարտել ու էլ երբեք չի վերադառնա Հայաստան: Ես վերջին անգամ մարզադաշտ էի գնացել 2004թ.-ի Հայաստան Հունաստան խաղին (0-1), բայց երեսիս Հայաստանի նկարած դրոշը կրելու համար ինձ հասցված ձեռառնոցիներին չդիմանալով՝ պարզապես որոշեցի էլ երբեք չգնալ: Սակայն, երբ առաջին անգամ վերադարձա Չեխիա, որտեղ արդեն հին վիրավորանքս ոչ թե դեմքիս դրոշի համար էի ստացել, այլ՝ իմ դրոշն աշխարհի վրա չճանաչելու, գնացի մարզադաշտ: Փարատվեց 19 տարի առաջ Չեխիայի բակային ֆուտբոլի դաշտում ստացած մանկական վիրավորանքս, ու ես խաղից հետո կարող էի Հայաստանի խորհրդանիշներով շարֆը վզիս գցել, հպարտ նստել Պրահայի փաբում: Իսկ մոտեցող չեխերը չէին հարցնում՝ էդ ո՞նց էղավ, որ Մաքսային միություն եք մտնում կամ՝ ակտիվիստներին ծեծողներն ինչո՞ւ չեն բացահայտվում կամ՝ Սուրեն Խաչատրյանի տղային ո՞նց ազատեցին: Նրանց համար Հայաստանը մի երկիր էր, որը հաղթել էր իրենց, իսկ պարտությունն արդարացնում էին հայերի բախտի բերմամբ: Իսկ ես փոխանակ ասեի՝ մի հատ ձեր աշխարհագրական դիրքին նայեք, հետո՝ Հայաստանինը ու նոր խոսեք բախտից, պարզապես ասում էի՝ հայերի բախտը միշտ է բերում: Հովհաննես Իշխանյան Պրահա Աղբյուրը՝ Aravot.am | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1511 reads | 10.09.2013
| |