ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (KOMARA AGIRIYÊ) (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
![]() ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ Օսմանյան կայսրության արևելյան և հարավ-արևելյան շրջանները (այդ թվում Արևմտյան Հայաստանը) գտնվում էին քրդական տարբեր ցեղերի իշխանության տակ: Սուլթանների կողմից նրանց հնազանդեցնելու պարբերական փորձերը ընդունվում էին որպես «իրավունքների ոտնահարում» և բավական հաճախ հանգեցնում էին քրդական ապստամբությունների XIX-XX դարերում: Սևրի պայմանագրով (1920թ.) նախատեսվում էր քրդական պետական կազմավորման ստեղծում ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլի վիլայեթի ընդգրկմամբ: Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա: Քրդական ապստամբությունների պատճառները վերացնելու՝ իշխանությունների անկարողությունը և ցանկության բացակայությունը ուժեղացնում էին քուրդերի ազատագրական ձգտումները: 20-ական թվականների երկրորդ կեսին Թուրքիայի ամբողջ հարավ-արևելքը բռնված էր պարտիզանական շարժումներով: Քուրդերի ելույթները սկսեցին տարածվել Վանի, Մանազկերտի, Մուշի, Բիթլիսի, Սղերդի շրջաններում: 1927-1928 թվականների ընթացքում քրդական ջոկատները սկսեցին կենտրոնանալ դժվարամատչելի շրջաններում, իսկ գլխավոր ապաստարան դարձավ Արարատ լեռը: Մեծ և Փոքր Արարատների թամբը, որը թուրքերը կոչում են Քիրե, դարձավ քրդական ապստամբական շարժման գլխավոր օջախ և հիմնակայան: Արարատի շրջանում ապստամբությունը ղեկավարում էր «Հոյբուն» (ինքնություն, անկախություն) ռազմա-քաղաքական կոմիտեն, որի տեղական արտակարգ ռազմական ներկայացուցիչն էր ակնառու քուրդ հայրենասեր Իհսան Նուրին: Նա կարողացավ կազմակերպել ջալալի ցեղերի առաջնորդ Իբրահիմ Հեսիքեի (Իբրահիմ փաշա) ուժերը, ստեղծեց քաղաքացիական կառավարման կառույցներ, հիմք դնելով քրդական պետության: Հռչակվեց Արարատյան Հանրապետություն: 1930 թ. սկզբին արևելյան վիլայեթները գտնվում էին ապստամբների վերահսկողության տակ: Անկարայի կառավարությունը զգալի ռազմական, տեխնիկական և նյութական զգալի ուժեր մոբիլիզացրեց ապստամբությունը ճնշելու համար: Սակայն թուրքական պատժիչ ջոկատը 1930 թ. ապրիլին ջարդվեց քրդերի կողմից: Այս պայմաններում թուրքական կառավարությունը քրդերի դեմ հանեց 40 հազար հետևակային զինվոր, 10 հրանոթային մարտկոց, 550 գնդացիր և 5 ռազմական օդանավ: ![]() Արդյունքում՝1930թ. հունիսին կառավարական զորքերը օդուժի օգնությամբ քրդերին ստիպեցին նահանջել թուրք-իրանական սահմանի լեռնային կիրճերը: Այդ ճգնաժամային պահին Թուրքիային մեծ ծառայություն մատուցեց Իրանը: 1930թ. մայիսին իրանական կառավարությունը թույլատրեց թուրքական զորքերին իրանական տարածքով անցնել ապստամբների թիկունքը: Վերջիվերջո՝ դաժան մարտերից հետո 1930 թ. աշնանը ապստաբությունը ճնշվեց: 1927-1930թթ. ապստամբությունը նպաստեց Թուրքիայի և Իրանի մերձեցմանը: 1932 թ. հունվարի 23-ին ստորագրվեց Արարատի շրջանում սահմանների ճշգրտման համաձայնագիրը: Մինչ այդ Թուրքիայի և Իրանի սահմանները փոքր ինչ այլ տեսք ունեին: Մասնավորապես՝ Փոքր Արարատի հարավային լանջերը գտնվում էին Իրանի սահմաններում, ինչը դժվարացնում էր թուրքական բանակի՝ լեռը շրջանցելու և ապստամբներին շրջապատելու հնարավորությունները: Բացի այդ, կար Իրանի և Հայաստանի ԽՍՀ սահմանի մի փոքր հատված (այսինքն Թուրքիան չուներ սահման Նախիջևանի ԻԽՍՀ հետ): Վերոհիշյալ պայմանագրի արդյունքում Թուրքիան ստացավ փոքր, բայց ծայրահեղ կարևոր միջանցք ելքով դեպի Նախիջևանի ինքնավարություն: Օգտագործվել են Մ.Հասրաթյանի և Վ.Նիկիտինի աշխատանքները ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 4975 reads | 23.10.2013
| |


Քրդական ապստամբությունների պատճառները վերացնելու՝ իշխանությունների անկարողությունը և ցանկության բացակայությունը ուժեղացնում էին քուրդերի ազատագրական ձգտումները: 20-ական թվականների երկրորդ կեսին Թուրքիայի ամբողջ հարավ-արևելքը բռնված էր պարտիզանական շարժումներով: 
1927-1930թթ. ապստամբությունը նպաստեց Թուրքիայի և Իրանի մերձեցմանը: 1932 թ. հունվարի 23-ին ստորագրվեց Արարատի շրջանում սահմանների ճշգրտման համաձայնագիրը: Մինչ այդ Թուրքիայի և Իրանի սահմանները փոքր ինչ այլ տեսք ունեին: Մասնավորապես՝ Փոքր Արարատի հարավային լանջերը գտնվում էին Իրանի սահմաններում, ինչը դժվարացնում էր թուրքական բանակի՝ լեռը շրջանցելու և ապստամբներին շրջապատելու հնարավորությունները: 

