ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔՐԴՍՏԱՆ։ 1992 ԹՎԱԿԱՆ
![]() ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ![]() Չնայած այս բոլոր հակասություններին, ստեղծվեց «Յակբուն» քրդական Համամիութենական Ասոցիացիա (գրանցված ԽՍՀՄ արդարադատության մինիստրության կողմից 1991 թվականի, մարտի 27-ին), որը գլխավորեց պետականության վերականգնման համար քրդական շարժումը։ 1990 թվականին ԽՍՀՄ Գերագույն Սովետին կից ստեղծվեց քուրդ բնակչության հիմնախնդիրների պատգամավորական հանձնաժողով, որը արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա եկավ այն եզրակացության, որ քրդական պետականությունը անհրաժեշտ է վերականգնել։ 1991 թվականի մայիսին Ռևենկոն և Պրիմակովը Կրեմլ հրավիրեցին ՍՍՀՄ տարբեր տարածաշրջանների քրդերի ներկայացուցիչներին և հաղորդեցին, որ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը որոշել է վերականգնել Կարմիր Քրդստանը։ Նույն թվին ԽՍՀՄ-ը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ:Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի մարզում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում քվեարկողների 99,98%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն: Ի պատասխան՝ ադրբեջանական զորքերը 1992-ի առաջին օրերից լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դարձան անկախ պետություններ, կոնֆլիկտը վերաճեց լիարժեք պատերազմի: Քրդստանի վերականգնման հարցը առկախվեց: ...Ռազմական գործողությունները մոտենում էին Լաչինի շրջանին, որն այդ ժամանակ բաժանում էր Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Անսպասելի կերպով Ադրբեջանի ռադիոն, հեռուստատեսությունը և մամուլը սկսեցին գովաբանել «հերոսական քուրդ ժողովրդին, որը պատմության դժվար ժամանակաշրջաններում միշտ օգնել է ադրբեջանցիներին` վռնդել զավթիչներին»: Համոզմունք էր հայտնվում, որ «Լաչինի քրդերը անմատչելի ժայռի պես կկանգնեն հայ զավթիչների ճանապարհին»: Ստեղծվեց քրդական ջոկատ Մստոյի հրամանատարությամբ, որին հետագայում շնորհվեց «Ադրբեջանի հերոս» տիտղոսը: Հայաստանում նույնպես ի հայտ եկան քուրդ ֆիդայիներ, սկսվեց քուրդ կամավորների գրանցումը: ![]() ![]() 1992 թ. Հունիսի 10-ին Լաչինի քաղաքային զբոսայգում: Հայկական ՍՍՀ քուրդ գրողների բաժնի նախագահ Կարլենե Չաչանին, քուրդ աղջիկ և Քրդստանի ազատագրական շարժման նախագահ Վաքիլ Մուստաֆաևը Բոլոր քրդերին, այդ թվում նաև ադբեջանաբնակ, առաջարկվում էր իրենց որդիներին ուղարկել Լաչին՝ քրդական բանակ ստեղծելու և Քրդստանի սահմանները պաշտպանելու համար: Միաժամանակ հայտարարվում էր, որ քրդերը չեզոքություն են պահպանում: Քրդական ազատագրական շարժման Հրամանատարության հայտարարության մեջ ասվում էր՝ «Քուրդ ժողովուրդը հարգանքով է վերաբերվում ցանկացած ժողովրդի ինքնորոշման իրավունքին և կամենում է ապրել խաղաղության մեջ այլ ժողովուրդների և հարևան պետությունների ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Միաժամանակ, քուրդ ժողովուրդը և ՔԱՇ հրամանատարությունը հայտարարում են, որ պատրաստ են անհաշտ պայքար մղել բոլոր նրանց դեմ, ովքեր հարցականի տակ կդնեն քուրդ ժողովրդի իրավունքն իր հողի նկատմամբ: ՔԱՇ հրամանատարությունը դիմում է Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլիի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանների այն բնակիչներին, ովքեր՝ ի հեճուկս ադրբեջանական իշխանությունների ձուլման դաժան քաղաքականության, իրենց քուրդ են համարում, հորդորում է չենթարկվել սադրիչ քարոզչությանը, չլքել իրենց հողը և չդիմադրել ՔԱՇ ջոկատներին, այլ, ընդհակառակ, միավորվել ինքնապաշտպանական ջոկատների մեջ՝ օտարի հողին տիրանալ ցանկացողներին հետ մղելու համար»: Ադրբեջանական իշխանությունները ձեռք առան բոլոր հնարավոր միջոցները՝ թույլ չտալու քրդական բանակի ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի և Քրդստանի հնարավոր դաշինքը: Գործի դրվեցին ռադիոն, հեռուստատեսությունը և մամուլը, ինչպես նաև քրդերի շարքից գործակալները, միաժամանակ ստեղծում էին իրարանցում և առանձին ցեղերի դժգոհություն: Ադրբեջանի ղեկավարությունը հեղինակավոր քրդերի միջոցով փորձում էր կաշառել Կովկասյան Քրդստանի ղեկավարին: Այդ բոլոր միջոցների շնորհիվ ադրբեջանական քրդերը հրաժարվեցին հայերի հսկողության տակ գտնվող Քրդստանից: Կովկասյան Քրդստան վերադառնալ ցանկացողներ կային Միջին Ասիայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի քրդերի շրջանում, ինչի մասին հայտարարվել էր նախկին ԽՍՀՄ քրդերի համագումարների ժամանակ: Սակայն դեմ արտահայտվեցին Քրդստանի Բանվորական Կուսակցության (PKK) ներկայացուցիչները, որոնք Կովկասյան Քրդստանի վերականգնումը համարում էին ընդհանուր քրդական ազատագրական շարժման մասնատման հնարավոր պատճառ: Ըստ ՔԱՇ նախագահ Վաքիլ Մուստաֆաևի, Հայաստանի ղեկավարությունը բազմիցս խնդրել է ԱՊՀ երկրներում PKK ներկայացուցիչներին կազմակերպել թեկուզև փոքրաթիվ ռազմական ջոկատ, որպեսզի քուրդ բնակչությունը վստահի իր պաշտպաններին և բնակության տեղափոխվի Կովկասյան Քրդստան: PKK ներկայացուցիչները կտրականապես հրաժարվել են: 1992 թվականի հունիսի 7-ին Ադրեջանի նախագահ ընտրվեց Աբուլֆազ Էլչիբեյը: Ադրբեջանական զորքերն անցան հարձակման և գրավեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
6119 reads | 25.03.2014
| |