ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՐԿՈՒՍՏԵՔ՝ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ
![]() Ըստ նրա` հատկապես Ռուսաստանն իրականում ոչ թե ձգտում է հասնել Եվրասիական միության ստեղծմանը, այլ ինտեգրացիոն ծրագրերի քողի տակ փորձում է հստակեցնել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և դրա մեջ է ներքաշել Հայաստանին ու մյուս նախկին խորհրդային պետություններին: «Ինչո՞ւ ծնվեց եվրոպական նախապայմանը, ինչո՞ւ Ռուսաստանն «ախպերացավ» Ադրբեջանի հետ: Հային հարցնես, կասի` Ադրբեջանին զինում է, որ մեզ վախեցնի: Բայց Ռուսաստանը, բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը պահպանելուց, շատ ավելի լուրջ խնդիրներ ունի միջազգային քաղաքականության մեջ: Ես շատ ավելի մեծ նշանակություն եմ տալիս այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում և սիրիական խնդրի հետ կապված, մասնավորապես` ԱՄՆ-Ռուսաստան-Իրան հարաբերություններին: Ռուսաստանը սկսել է դերակատարություն ունենալ Սիրիայում, բարելավվում են Իրանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Ենթադրում եմ, թե սրանք ինչ փոփոխություններ կարող են բերել միջազգային հարաբերություններում և ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Ես այստեղ եմ տեսնում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման փոփոխությունը: Այստեղ էլ արդեն կարելի է տեսնել Հայաստանի դերի նվազեցումը Ռուսաստանի քաղաքականության մեջ»,- նշել է Մ. Սարգսյանը: http://168.am/2013/10/05/284708.html | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1457 reads | 06.10.2013
| |