ԱՆՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՍԵՎ - ՍՊԻՏԱԿ»
![]() ![]() Վերջերս Կլեր Օլիվեր պատկերասրահը հպարտությամբ հայտարարեց Աննա Նավասարդյանի հետ համագործակցության մասին` նրա «Սև-սպիտակ» անհատական ցուցահանդեսի շնորհանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսի անվանումը բխում է մարդկային էության բարդությունից: Նկարչուհին իր դիմանկարներում պատկերում է կյանքի փոքրիկ դրվագներ` փորձելով բացահայտել այն ամենը, ինչ մենք ջանասիրաբար փորձում ենք թաքցնել: Նա ձգտում է փոխանցել անըմբռնելին` մարդկային մտերմության սահմանները և շփման անհագ ցանկությունը, հայտնում է wsimagazine.com պարբերականը: Կյանքում մեզ մշտապես ուղեկցում են ցավը, վախը, թախիծը, սերը, տխրությունը: Նավասարդյանն իր նկարների միջոցով փորձում է մերկացնել մարդկային բարդ հույզերը` հանձնելով դրանք հանրության դատին: Աննան նկարում է օգտագործելով կենդանի մոդելներ, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի լուսանկարներ: Երիտասարդ նկարչուհու հիմնական աշխատանքային նյութերն են ակրիլը և ածուխը: Աննայի վրձնի անկյունային կտրուկ հարվածները, լույսի և ստվերի միջև առկա անցումներն արտահայտում են նկարչուհու` վախի և հուսահատության դեմ մղվող պայքարը: Նրան ոգեշնչվում են 20-րդ դարի էքսպրեսիոնիստներ Մակս Բեկմանը և Էռնստ Լյուդվիգ Կիրխները, որոնք իրենց ստեղծագործություններում ուսումնասիրում են մարդկային հոգեվիճակը: Այդ ստեղծագործությունները չափազանց անկեղծ են և միևնույն ժամանակ կասկածելի մռայլ : Նավասարդյանը նշում է, որ իրեն դեռ մանկուց ձգում է այդ նկարների անմշակ մռայլությունը: Երիտասարդ արվեստագետը պնդում է, որ Էնդի Ուորհոլի «փառքի տասնհինգ րոպեներ» տեսությունը ԶԼՄ-ների ի հայտ գալու հետևանքով ժամանակակից աշխարհում ձեռք է բերել տարածման անհավանական արագություն: Ներկայումս մարդ-աշխարհ հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի հակասական, ինչի արդյունքում հաստատվում է ինքնավերլուծության համար կատարյալ ֆոն : Իր «Սև-սպիտակ» հավաքածու-ի մեջ նկարչուհին բացահայտում է հակասական իրողություների գաղափարը, որի հիմքում ընկած է նրա իրական կերպարների և հասարակությանը ներկայանալիք կերպարների միջև գոյություն ունեցող լարվածությունը: 2010 թվականին Աննան ավարտել է Կառնեգի Մելոնի անվան գեղարվեստի համալսարանը` ստանալով բակալավրի կոչում: Դեռևս ուսման տարիներին` որպես ականավոր ուսանողուհի` Աննան կրկնակի անգամ արժանացել է Ջոն Պորտերի անվան մրցանակի: Վերջերս Աննայի անունն ընդգրկվեց 25 լավագույն արվեստագետների ցուցակում: ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1905 reads | 07.03.2014
| |