ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՁԳՁԳՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
![]() թուրքագետ, քաղաքական վերլուծաբան ![]() Ալիևը նշել է նաև, որ միջազգային իրավունքի սկզբունքները կարևոր նշանակություն ունեն պետության տարածքային ամբողջականության վերականգման տեսանկյունից: «Լեռնային Ղարաբաղն ու շրջակա տարածքները օրենքի տեսանկյունից պետք է վերադարձվի նրան պատկանող երկրին: Մենք ցանկանում ենք ինտենսիվություն հաղորդել բանակցություններին, սակայն հակառակ կողմը ձգտում է դանդաղեցնել գործընթացը»,- հավելել է նա: Նրա խոսքերի համաձայն` այսօր հակամարտության լուծման ձգձգումը ձեռնտու չէ: «Հելսինկյան ակտի դրույթների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս որոշումների հիման վրա պետք է լուծվի: Մենք այս խնդրում երկակի ստանդարտների ենք առերեսվում: Ովքեր ծանոթ են միջազգային իրավունքին, լավ գիտեն, որ որոշ բանաձևեր հնարավոր է ընդամենը մի քանի ժամում իրականացնել: Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ այսպիսի երկակի ստանդարտների առկայությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի անկողմնակալություն չի ավելացնում»,-նշել է Իլհամ Ալիևը: ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1889 reads | 13.04.2013
| |