ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ. ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
![]() Պատմության էջերը թերթելով՝ կհամոզվենք, որ ռուս-թաթարական հարաբերությունները երբեք կատարյալ չեն եղել: Թյուրքալեզու բնակչությունը, որը դավանում է սուննի իսլամ, 1441թ. հիմնում է Ղրիմի խանությունը: Նրանց հաջողվում է 1571թ. այրել Մոսկվան, որից հետո թաթարները մշտապես Ռուսական կայսրության հետ պայքարի մեջ են եղել: Թաթարների համար շրջադարձային եղավ 1792 թ. ռուսական ներխուժումը և 1853թ. Ղրիմի պատերազմը, որից հետո նրանք ստիպված եղան զանգվածաբար լքել թերակղզին և արդեն փոքրամասնություն դարձան Ռուսական կայսրության կազմում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը թաթարական համայնքին խստորեն պատժեց՝ նրանց մեղադրելով գերմանացի օկուպանտների հետ համագործակցելու մեջ: Թաթարներին բռտի աքսորեցին Սիբիր և Ուզբեկստան, որտեղից նրանք հնարավորություն ունեցան վերադառնալ միայն 1989թ. սկզբներին, որը և արագացավ 1991թ., երբ ԽՍՀՄ փլուզվեց և Ուկրաինան անկախություն ձեռք բերեց: Այսօր թաթարնեը կազմում են տարածաշրջանի բնակչության 12%-ը, որը հավասար է 250 հազար մարդու: Համեմատության համար նշենք, որ ռուսները կազմում են թերակղզու բնակչության 58, իսկ ուկրաինացիները՝ 24%-ը: Թաթարները հիմնականում բնակվում են քաղաքամերձ բնակավայրերում, ենթարկվում են տնտեսական խտրականության, իսկ նրաց շրջանում գործազրկությունը շատ մեծ տոկոս է կազմում՝ հասնելով 60-ի: Աղքատությունը և մշակութային անբավարարվածությունը, գումարվելով պատմական դառը հիշողությունների հետ, վեր է ածվում պայթունավտանգ խառնուրդի: Հետյանուկովիչյան Ուկրաինայում արդեն սկսում են նկատվել տարաձայնություններ թաթարների և թերակղզու ռուսախոս բնակչության միջև: Թաթարները ցույցի են դուրս գալիս պաստառներով, որոնց վրա գրված է ՝ <<Ղրիմը՝ Ուկրաինային>>, <<Դեպի ԵՄ>>, <<Ոչ բռնապետությանը>>, երբ այդ նույն ժամանակ ռուսները վանկարկում էին ՝ <<Ղրիմը՝ Ռուսաստանին>>: Մի իրավիճակ, որը նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ իր մեջ չափազանց մեծ վտանգ է պարունակում: Թաթարները շատ ուրախ էին, որ Յանուկովիչը հեռացավ, սակայն ինչպես ասում են, մինչև չի գալիս հաջորդը, չի հիշվում նախորդը: Այս ամենը նրանց համար կարող է վերածվել վատ երազի, քանզի ռուս էթնոսը երբեք չի մոռանում իրեն ցավ պատճառողներին: Թաթարներն էլ այս պարագայում կարծես թե կորցնելու ոչինչ արդեն չունեն, և ունակ են դիմելու ամենաանկանխատեսելի քայլերի: Վերջին օրերի ընթացքում ուկրաինական ճգնաժամը ավելի նեղ բնույթ է ստացել: Մամուլում ավելի շատ շրջանառվում է Ղրիմի թեման և ճակատագիրը: Հակամարտության կծիկը օր օրի ավելի է քանդվում՝ ջիր երես հանելով տասնամյակներ առաջ թույլ տված սխալները, երբ խորհրդային առաջնորդները ուղակի քարտեզ էին գծում՝ առանց հաշվի առնելու տարածքի էթնիկական կազմը և շատ այլ կենսական հանգամանքներ: Այս պարագայում ժամանակին Ղրիմը Ուկրաինացիներին հանձնելը Ռուսատանի համար ունենում է բումերանգի էֆեկտ, սակայն հարվածը մի քանի անգամ ավելի ցավոտ կլինի, քան նետման պահին: Աղբյուրը՝ lefigaro.fr | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1590 reads | 05.03.2014
| |