ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԺԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ. ՄԱՔՔԵՅՆԸ՝ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԴԵՐՈՒՄ
![]() Սենատորը մասնավորապես նշել է, որ G8 գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը այն չէ, ինչին Միացյալ Նահանգներն ունակ է՝ համարելով այդ որոշումը ծիծաղելի: Մաքքեյնը կոչ է անում նախագահին շարունակել ու զարգացնել այդ քաղաքականությունը՝ տարածելով այն համաշխարհային առաջնորդների բոլոր առաջիկա հանդիպումների վրա, քանի որ Պուտինը ամենաշատը մի բան է սիրում՝ իրեն ցուցադրել միջազգային թատերաբեմերում: Նրա կարծիքով 2009 թվականին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից կյանքի կոչած քաղաքականությունը սխալ էր, այն է Ռուսաստանի հետ հարաբերություններում վերաբեռնավորում իրականացնել: Պարզապես Քլինթնոնը թյուր պատկերացում ուներ նախկին ՊԱԿ-ի գնդապետ Պուտինի մասին, որի նպատակը միայն խորհրդային կայսրության վերականգնումն էր: Մաքքեյնը, լինելով ռազմատենչ, և հարցերը բացառապես զինվորական ճանապարհով լուծելու կողմնակից, այս անգամ փոքր-ինչ շեղվում է իր սկզբունքներից: Հաջորդ քայլը, որը կարելի է օգտագործել ռուսների դեմ, <<Մագնիտսկու ցուցակը>> անուններով հարստացնելն է: Այն է, այս սև ցուցակի մեջ ներառել ռուս այն քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատու են Ուկրաինա զորք ուղարկելու համար: Կարելի է նաև արագացնել Արևելյան Եվրոպայում ՀՕՊ համակարգի տեղակայման գործընթացը: Իսկ վերջին հանճարեղ խորհուրդը, որն արտասանել է Մաքքեյնը, Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկել է: Նախագահին նախկին թեկանծուն կարծիք է հայտնել, որ ճիշտ է, Վրաստանը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ մոտ ապագայում չի կարողանա դառնալ, սակայն հնարավորություն կստանա անդամակցել <<ՆԱՏՕ-ի անդամակցության անհատական ծրագրին>>: Օգտվելով առիթից, սենատորը նաև խիստ քննադատության է ենթարկել իշխանական վերնախավին՝ համոզված լինելով, որ թե նախագահական ապարատի և թե հետախուզության համակարգի համար ռուսական զորքերի առաջխաղացումը անակընկալ է եղել, որի պատճառով առաջին օրերին պաշտոնական Վաշինգտոնը չկարողացավ համարժեք պատասխանով հանդես գալ: <<Այս ամենը հին սովետական գրքից վերցրած հնարք է: Սկզբից ուղղարկել զինվորական ստորաբաժանումները և ԱԴԾ-ն, և անիշխանություն տարածել: Հետո էլ, ռուսները, բնականաբար, կասեն, որ պետք է մտնեն և կարգ ու կանոն հաստատեն: Դա ծեծված սցենար է, ՊԱԿ-ի հին գնդապետը կրկին գործի է անցել>>,- հայտարարել է Մաքքեյնը: Սկզբունքորեն սենատորը ճիշտ խորհուրդներ է տվել նախագահ Օբամային, քանի որ այս պարագայում Միացյալ Նահանգները և՛ զերծ կմնա ուժի կիրառումից, և՛, թեկուզ դանդաղ քայլերով, կկարողանա գցել Ռուսաստանի իմիջը, թուլացնել նրան տնտեսապես և վերջապես մեկուսացնել: Այս պարագայում շատ կարևոր դերակատարություն ունի ԵՄ-ն: Արդյո՞ք նրանք կհամաձայնեն թելել ԱՄՆ թելը, թե իրենք կփորձեն ստեղծված իրավիճակում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը, և փորձեն, ինչպես հին և բարի ժամանակներում, վերականգնել Հին Աշխարհի երբեմնի հզորությունը: Ստեղծված բարդ իրադրությունում դեռ անհայտ է Չինաստանի հստակ դիրքորոշումը, որը նույնպես իր ծանրակշիռ խոսքը կարող է ասել և մտնել պայքարի մեջ: Աղբյուրը՝ thedailybeast.com
| |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1695 reads | 04.03.2014
| |