![]() Ռուսական իշխանությունները կտրականապես հրաժարվում են կապի մեջ
մտնել ուկրաինական նոր ղեկավարության հետ, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել
է, որ դժվար կլինի աշխատել մարդկանց հետ, ովքեր սև դիմակներ են կրում և զինված են Կալաշնիկովի
ինքնաձիգներով: Նախկին նախագահ Յանուկովիչի փախուստի դիմելուց հետո այնպիսի
տպավորություն է, որ ռուսները Ուկրաինայի համար չունեն պահուստային պլան <<Բ>>: Իրավիճակը ավելի վտանգավոր է դարձնում Արևելյան Դնեպրը, որի
ղեկավարները կարծում են, որ եկել է ժամանակը ուղղելու անցյալի սխալները, որը առաջացել
էր 1991թ.` ԽՍՀՄ փլուզումից հետո, և կրկին
կայսրություն դառնալ: Նման տրամադրություններ
իշխում են շատերի մոտ՝ ԶԼՄ-ներից մինչև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ: Պայթյունավտանգ
իրավիճակ է ձևավորվել նաև ռուսաբնակ Ղրիմում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական
բազան: ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի խոսքերով, Ռուսաստանը նման
է վիրավոր գազանի, որը միևնույն ժամանակ ուժեղ է, անկանխատեսելի և լավ հիշողությամբ:
Ռուսները չեն մոռացել, որ ՆԱՏՕ-ն բավականաչափ տարածվել է դեպի Արևելք, չնայած վերջին տարիների ընթացքում կարողացել են որոշակի հակահարված տալ՝ նկատի ունենալով ռազմական
օպերացիան Վրաստանի տարածքում: Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ Ռուսաստանը իր կորցրած հեղինակությունը վերականգնելու
համար դիմել է ամենատարբեր, նույնիսկ ծայրահեղ քայլերի՝ կանգ չառնելով ոչնչի առաջ:
Եվ եթե ներկայումս Կրեմլում հստակ չեն պատկերացնում, թե ինչպես վարվել Ուկրաինայի հետ,
չի նշանակում, որ նրանք պարտվել են կամ համակերպվել: Ինչպես Իրանն է գիտակցում, որ Սիրիայի
կորուստը կարող է ավելի սեղմել թշնամական օղակը,
և այդ պատճառով սատարում նրան, այնպես էլ Ռուսաստանն է հասկանում, քանի որ շղթայական ռեակցիայի
դեպքում իրադարձությունները կարող են զարգանալ մյուս դաշնակից երկրներում և հենց իր՝ ռուսական պետության տարածքում: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Die Welt | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
5263 reads | 27.02.2014
| |