Համաձայն
այդ պայմանագրի, ռուսական ընկերությունը պարտավորվում է 90 միլիոն դոլարի ներդրում
կատարել, որը պետք է ծախսվի գիտահետազոտական աշխատանքների վրա: Այդ աշխատանքները ծավալվելու
են առափնյա Տարտուս և Բայանիյաս շրջաններում` նավթ և գազ որոնելու նպատակով: Բարեհաջող
արդյունքի դեպքում ռուսական կողմը երկար տարիներ
տնօրինելու է գտնված հանածոների շահագործման վերահսկիչ փաթեթը: Կարծում
ենք` առանց բավարար երաշխիքների, որ հնարավոր կլինի անխափան աշխատանքներ իրականացնել,
ռուսական ոչ մի ընկերություն չէր համաձայնվի նման մեծաքանակ ներդրումներ կատարել: Իսկ
վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ռուսական կողմը մեծ քանակի
ռազմական օժանդակություն է ցուցաբերում Բաշար Ասադի կառավարությանը: Պաշտոնական Մոսկվան
այդ փաստը չմեկնաբանեց` իր
լռությամբ կարծես հաստատելով այդ: Հիմնական
մատակարարվող
զինատեսակներից են` ԱՆ-124 ինքնաթիռները,
զրահապատ փոխադրիչները
և հատկապես անօդաչու թռչող սարքերը:
Հայտնի է նաև, որ ռուսները սիրիական կառավարական զորքերին օժանդակում են նաև մարդկային
ռեսուրսներով, որոնք օգնում են կառավարել անօդաչու թռչող սարքերը և մեծ քանակի արժեքավոր
տեղեկություններ են տրամադրում ահաբեկիչների գտնվելու վայրի մասին: Այդ տեղեկություններն
էլ մեծապես օգնում են ընդդիմադիրների թիրախներին հրետանային ճշգրիտ հարվածներ հասցնելու
համար: Նման
քայլերից հետո պարզ է դառնում, որ Ռուսաստանը դեռ երկար է մտադիր հաստատվել ինչպես
Սիրիայում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում: ՄԻՍԱԿ ԲԱԼԱՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2467 reads | 07.02.2014
| |