ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՌՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԸ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում մեկը մյուսի
հետևից ականատես ենք լինում սպանված ադրբեջանցիների, որոնք, զենքը ձեռքներին, կռվում
են ընդդեմ կառավարական զորքերի: Արդեն հայտնի է մոտ հարյուր սպանված ադրբեջանցի մարտիկներիի
մասին, սակայն այդ թիվը կարող է նաև շատ ավելին լինել: Ադրբեջանցի վերլուծաբան Զաուր
Շիրիևը todayszaman թուրքական պարբերականում փորձել այս ամենին տալ ադրբեջանամետ
մեկնաբանություն:
Սիրիայում մարտնչող ադրբեջանցիների թիվը ստույգ հայտնի
չէ, բայց, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, այն տատանվում է 100-ից
400-ի սահմաններում, որոնց վերլուծաբանը համարում է ծայրահեղական սալաֆիականներ: Ըստ
ադրբեջանական պաշտոնական վարկածի, սալաֆիականները ծայրահեղական խմբավորման անդամներ
են, որոնց ազդեցության ներքո էլ երիտասարդ ադրբեջանցիները զոհաբերում են իրենց Սիրիայում:
Սաուդյան Արաբիայում ձևավորված լինելով՝ շարժումը տարածվել է շատ երկրներում, այդ թվում
նաև Ադրբեջանում: Նրանք հաստատվել են Բաքվում և երկրի հյուսիսային շրջաններում՝ իբրև
կրոնական փոքրամասնություն: Սալաֆիական հայացքների համաձայն, նրանք, ովքեր կռվում են
Սիրիայում, դառնում են շահիդ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք վարձկաններ չեն, քանի որ ֆինանական օժանդակություն
չեն ստանում:
Ադրբեջանցի գրոհայինները Սիրիայում մարտնչում են մի քանի
խմբավորումների կազմում, որոնցից են՝ <<ԻրաքիևԼևանտիիսլամականպետություննը>> և <<Ալ-Նուսրայի ճակատը>>:
Կա նաև մեկ ուրիշ խմբավորում. համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ ադրբեջանցիների
մեծամասնությունը կռվում է Կովկասի չեչենական ծագում ունեցող մոջահեդների ստեղծած
<<Արտագաղթածների և օգնականների բանակ>> խմբավորման կազմում: Ադրբեջանը այս հանգամանքը բացատրում է
նրանով, որ սալաֆիականնեը հիմնականում գործունեություն են ծավալում երկրի հյուսիսում,
և որի պատճառով նրանց վրա մեծ է չեչեն խմբավորման ազդեցությունը:
<<Արտագաղթածների և օգնականների բանակ>> խմբավորման
մեջ ադրբեջանցիները ունեն առանձին ջոկատ, յուրովի անկախ պայքար են մղում, և չեն օժանդակում
ո՛չ Ասադի կառավարական զորքերին, և ո՛չ էլ Սիրիական ազատ բանակի զինյալներին. ադրբեջանցիների
համար միևնույն է, թե Սիրիայում ով կմնա և ով կգա իշխանության: Նրանց պայքարը հանուն
հավատքի է:
Ահա
այսպիսի բացատրություն են տալիս ադրբեջանցիները իրենց զինյալների՝ Սիրիայում տեղի ունեցող կռիվներին
մասնակցելու վերաբերյալ: