ԻՆՉՊԵՍ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ. ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
![]() ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ![]() ![]() Նոր Պապ ընտրելու արարողությունը տևում է բավական երկար: Առավոտյան, երբ նշանակված է կարդինալների ժողով, տեղի է ունենում Պապ ընտրելու առաքելությունը Սբ. Պետրոսի բազիլիկայում: Այդ տեղը ավանդաբար նշանակվում է կարդինալ-դեկանի կողմից: Օրվա վերջում կարդինալները հավաքվում են Պաոլինյան կապելլա և Veni Creator Spiritus հիմնի ներքո գնում են Սիքստինյան կապելլա: Երբ բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը, ընտրող կարդինալները երդման արարողություն են անցկացնում: Դրանից հետո Սիքստինյան կապելլայի դռները փակվում են շղթաներով, հատուկ կնքվում, իսկ փակելուց առաջ ասում են, որ բոլորը հեռանան ( Extra omnes!): Այդ արարողություններն անելուց հետո կարդինալներն աղոթում են, կարդինալ-դեկանը հարցնում է կարդինալներին, թե ով ունի առաջարկություններ գործընթացի հետ կապված: Այնուհետև հայտարարվում են ընտրությունները: ![]() ![]() Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս է գալիս սպիտակ ծուխ: Հակառակ դեպքում շարունակվում են ընտրությունները, իսկ ծխնելույզից դուրս է գալիս սև ծուխ: Պապի ընտրվելուց հետո միայն փակ, կողպված դռները բացվում են և դուրս են գալիս կարդինալները նորընտիր Պապի գլխավորությամբ: Առաջին կոնկլավի ժամանակ մեկ ընտրություն է տեղի ունենում: Եթե առաջին անգամ չեն կարողանում ընտրել, ապա հաջորդ ամեն օրվա ընթացքում տեղի են ունենում չորս ընտրություններ՝ երկուսն առավոտյան, երկուսն էլ երեկոյան: Եթե երեք օրվա ընթացքում չի ընտրվում ոչ ոք, ապա գորընթացը մեկ օրով դադարում է և մեկ օր շարունակ կատարվում են աղոթքներ: Յոթ անհաջող փորձից հետո գորընթացը կրկին դադարեցվում է ![]() և դիմում են ավագ կարդինալ-պրեսվիտերին: Եթե դրանից հետո էլ յոթ անգամ անհաջող ընտրություններ են լինում, ապա դիմում են ավագ կարդինալ-
եպիսկոպոսին, մեծ մասամբ ժողովների դեկանին: Անհաջող յոթ ընտրությունների դեպքում կարդինալները կարող են ընտրել երկու տարբերակ: Առաջին դեպքում ընտրել երկու թեկնածու, ովքեր նախկին ընտրություններում հավաքել են առավելագույն ձայներ և շարունակեն այդ երկու թեկնածուների միջև ընտրությունները, իսկ երկրորդ դեպքում ընտրեն Պապ, ով հավաքել է ամենաշատ ձայները: Ընտրական գործընթացը բաժանված է երեք մասից՝ մինչև ընտրությունը (pre-scrutinium), ընտրություն (scrutinium) և ընտրությունից հետո (post-scrutinium): Առաջին հատվածում արարողակարգի մասնագետները պատրաստում են ընտրության թերթիկները՝ բաժանելով կարդինալներին: Հենց սկսվում են ընտրությունները, արարողակարգի մասնագետները, կարդինալների ժողովների քարտուղարը դուրս են գալիս սենյակից, իսկ դռները փակում է կրտսեր կարդինալ-դյաքոնը: Այնուհետև ընտրվում են երեք հոգի հաշվող հանձնաժողով, երեք Infirmarii և երեք վերահսկող: Նրանք ընտրվում են ամբողջ կոնկլավի ընթացքում: Այնուհետև սկսվում է բուն ընտրության պահը: Յուրաքանչյուր կարդինալ հերթականությամբ մոտենում է բեմի մոտ, որտեղ կանգնած են հաշվող հանձնաժողովի երեք անդամենրը: Մինչև ընտրաթերթիկը տալը կարդինալը երդում է տալիս: Կարդինալների ընտրություններից հետո հաշվող հանձնաժողովի առաջին ներկայացուցիչը խառնում է տուփն ու հանում հաշվելու համար: Եթե կարդինալների և ընտրաթերթիկների թիվը չի համապատասխանում, ապա այդ թղթերն անմիջապես այրվում են: Հաշվող հանձնաժողովը հերթով հաշվում է, թե որ կարդինալն ինչքան ձայն է ստացել վերահսկողների ներկայությամբ: Եթե չեն կարողանում այդ փուլում ավարտել ընտրությունները, նրանք անմիջապես անցնում են երկրորդ փուլին և թերթիկներն այրվում են միայն երկրորդ փուլից հետո՝ սև ծուխի ուղեկցությամբ: Երբ ընտրվում է Պապը, ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրանում: Ընտրությունների հաջող ավարտից հետո կրտսեր կարդինալ-դյաքոնը զանգերն է խփում, կանչում է կարդինալների ժողովի քարտուղարին և պապական օբեր-արարողակարգի ներկայացուցչին: Կարդինալ դեկանը հարցնում է ընտրվածին, թե նա ընդունում է ընտրության արդյունքներն ու իրեն որպես Պապ: ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
5837 reads | 21.03.2013
| |