1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի դուրս եկան՝ պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված էին զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվեցին: Հենց այս դեպքը առիթ դարձավ՝ հետագայում օրը կանանց նվիրելու համար: 1910 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկեց տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր:
Կանանց միջազգային օրը (IWD), սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8ին: Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար: Շատ տարածաշրջաններում տոնը կորցրել է քաղաքական երանգը և պարզապես վերածվել է տղամարդկանց համար առիթի՝ արտահայտելու կանանց նկատմամբ իրենց սերը:
Մարտի 8–ը ինչ որ չափով մայրերի օրվա և Սուրբ Վալենտինի օրվա խառնուրդ է: Մարտի 8-ը տոնական է նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում, նաև Աֆղանստանում, Կուբայում, Մադագասկարում, Խորվաթիայում, Անգոլայում, Բուրկինա-Ֆասոյում, Կամբոջայում, Չինաստանում, Կոնգոյում, Լաոսում, Մակեդոնիայում, Մոնղոլիայում, Նեպալում, Հյուսիսային Կորեայում, Ուգանդայում:
Diplomat.am
|