ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
![]() Մեծարգո դեսպանը Diplomat.am նախագծի և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հիմնադիրն էր։ Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. ապրիլի 6-ին, Երևան քաղաքում։ 1956-1960թթ. Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան 1974-1976թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա 1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում 2015-2018թթ. Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ Աշխատանքային գործունեություն՝ 1959-1966թթ. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե, հաղորդավար 1966-1969թթ. Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտե, ավագ ռեֆերենտ 1969-1973թթ. Հայկական ԽՍՀ նախարների խորհուրդ, արտաքին կապերի վարչության ռեֆերենտ 1973-1974թթ. Հայկական ԽՍՀ ԱԳՆ արարողակարգային-հյուպատոսական վարչության պետ 1974-1976թթ. ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա 1976-1978թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, փոխհյուպատոս 1978-1980թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս 1980-1982թթ. ԽՍՀՄ ԱԳՆ աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար 1982-1988թթ. Սենեգալում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական 1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում 1989-1990թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ 1990-1991թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից տպագրության կոմիտե 1991-1993թթ. ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար 1993-1998թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում 1998-2001թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում 2001-2010թթ. Գրոստկոմ ռազմավարական կենտրոն, վերլուծաբան 2010-2013թթ. Գլաձոր համալսարան, Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս 2016-2018թթ. Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս 2013թ-ից եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ: Դիվանագիտական աստիճան՝ Արտակարգ և լիազոր դեսպան Օտար լեզուներ՝ Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն Ընտանեկան կարգավիճակ՝ Ամուսնացած է, ունի երկու որդի։ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
6050 reads | 12.04.2021
| |