ԵՐևԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԻՎ 200 ԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 200 դպրոցը անվանակոչվել է Արցախի հերոս, «Ազատագրական բանակ»-ի հրամանատար, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի պատվին:Այդ առիթով դպրոցում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի բարձրագույն ղեկավարության, ԱԺ պատգամավորների, հասարակական ու մշակութային գործիչների, ինչպես նաև Ազգալդյանի ընտանիքի անդամների ու մարտական ընկերների մասնակցությամբ: «Լեոնիդի նմաններն աննկարագրելի դժվարությունների միջով անցան, որպեսզի մենք ունենանք այսօրվա հայրենիքը»- իր ելույթում նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Միջոցառմանը դպրոցի սաները բեմադրությամբ ներկայացրել են հերոսի անցած ուղին, իսկ միջոցառման հաղթական տրամադրությունն ապահովել է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի ելույթը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]()
| |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1417 reads | 04.10.2019
| |

Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 200 դպրոցը անվանակոչվել է Արցախի հերոս, «Ազատագրական բանակ»-ի հրամանատար, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի պատվին:












