ԼԻՏՎԱՅՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
![]() Միջոցառմանը ներկա էր Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Սկուսևիչիուսը, Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում և Լիտվայում սկսված անկախության շարժումներն անցնում էին փոխադարձ համերաշխության և աջակցության կոչերով, ու պատահական չէ, որ Լիտվան աշխարհում առաջին պետությունն է, ով ճանաչել է ՀՀ անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ: Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը նոր շունչ և խթան կհաղորդի Հայաստան-Լիտվա բազմոլորտ համագործակցությանը: Ներկայացնելով օրվա մշակութային մասը՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թ.՝ Հայաստանի անկախության վերանվաճումից անմիջապես հետո, մաեստրո Տիգրան Հեքեքյանի կողմից , և տարիների ընթացքում դարձել է անկախ Հայասանի լավագույն մշակութային բռենդներից մեկը: Դեսպանը հավելեց, որ խորհրդանշական է, որ անկախության տոնը նշվում է հենց անկախության սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման համերգային ծրագրին հաջորդեց ընդունելություն: Լիտվայում ՀՀ դեսպանություն ![]() ![]() ![]() ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1368 reads | 25.09.2019
| |