ՍԵՄԻՆԱՐ․ ԻՐԱՆԸ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տեղեկատվական աջակցությամբ, կազմակերպում է «Իրանը և փոփոխվող աշխարհակարգը» գիտական սեմինարը։Սեմինարի ընթացքում կքննարկվեն հայ-իրանական հարաբերությունները ներկա փոփոխվող աշխարհակարգում, Իրանի միջուկային հիմնախնդիրը, Չինաստանի քաղականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ և այլն։ Ելույթներ կունենան հայ և օտարերկյա մասնագետներ, ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Իրանի քաղաքական և տնտեսական հիմնախնդիրները։ Զեկույցների աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Միջոցառման հասցե՝ Երևան, «Անի-Պլազա Հոթել», Դվին սրահ, Սայաթ-Նովայի պող., 19 շենք Մարտի 12, ժամը 18:30: Սեմինարն ունկնդրելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հասցեով․ info@chinastan.org Անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, աշխատավայր կամ ուսումնական հաստատությունը։ | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1480 reads | 04.03.2019
| |

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տեղեկատվական աջակցությամբ, կազմակերպում է «Իրանը և փոփոխվող աշխարհակարգը» գիտական սեմինարը։

