ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
![]() Այդ թեմայով հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտում հունվարի 19-ին: «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» Հասարակական Կազմակերպությունը, (Ի դեմս՝ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը (Ի դեմս՝ նախագահ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի) և ՀՀ ԳԱԱ Ուսանողական Գիտական Ընկերությունը (Ի դեմս՝ նախագահ Միկիչ Փարսադանյանի) կազմակերպեցին հանդիպում-քննարկում,որը նվիրված էր պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին: ![]() Հանդիպումը բաց էր բոլորի համար: Ելույթներով հանդես եկան, ինչպես նաև իրենց տպավորություններով կիսվեցին մի շարք մարդիկ, ովքեր ներկա էին եղել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող ու կազմակերպվող միջոցառումներին: Ցերեկույթի վերջում հանդես եկան կազմակերպիչները՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի ու մեր գալիք սերնդին ներկայացնելու այն նվիրյալների կյանքն ու գործունեությունն, ովքեր նահատակվել են հանուն հայրենի երկրի բարգավաճման ու շենացման: Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1175 reads | 22.01.2019
| |