ՄԱՀԱՑԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՌԱԴԻՈԼՐԱԳՐՈՂ ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԸ
![]() Հայկական մշակույթի համար արժեքավոր ու գնահատելի այդ մարդը արմատներով Վանից էր: Հանրային ռադիոյում երաժշտագետ, ռադիոլրագրող Պլուզյանի հուշագրությունները ներկայացրել ուշագրավ տեղեկություններ Արևմտյան Հայաստանի պատմության, կենցաղի ու մշակույթի վերաբերյալ: Վարուժան Պլուզյանի հեղինակային հաղորդումները, որոնք ժամանակին նա հեռարձակել է Հանրային ռադիոյում, Diplomat.am նախագծում ևս դարձել են սիրված և սպասված: Նա բոլոր ժամանակների լավագույն ռադիոլրագրողներից մեկն էր: Diplomat.am նախագիծը ցավակցում է Վարուժան Պլուզյանի հարազատներին: Վարուժան Պլուզյանի հուղարկավորությունը տեղի կունենա՝ հուլիսի 19- ին, ժամը 14- ին, Երևանի Նուբարաշենի փող. 46 հասցեի սգո սրահից՝ Նուբարաշենի քաղաքային գերեզմանատանը: ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ Diplomat.am ՆԱԽԱԳԾՈՒՄ
| |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1341 reads | 19.07.2018
| |