«ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ- 2018» ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑ
![]() Նպատակը Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները կվարեն հայ և արտասահմանցի գիտնականներ (առցանց), ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որը հետզհետե մեծացնում է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացները կանցկացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող կամ բուհերում ուսանող մինչև 35 տարեկան անհատները, ովքեր սովորում են, ուսումնասիրում են կամ աշխատում են քաղաքագիտության, արևելագիտության, լրագրողության, միջազգային հարաբերությունների, տ տնտեսագիտության և հարակից այլ բնագավառներում։ Հատուկ դասընթացներին մասնակցող ունկնդիրները հանձնում են ավարտական քննություն։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Դասընթացները կսկսվեն ժամը 19:00-ին և կավարտվեն 20:30-ին/կամ 21:00-ին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել info@chinastan.org հասցեին։ ![]() «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը- 2017» հատուկ դասընթացի հաղթողները «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի հետ: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1591 reads | 17.07.2018
| |