ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ` ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
![]() Միավորված ազգերի կազմակերպության համակարգի Ակադեմիական խորհրդի հատուկ հրավերքով Վիեննա էին ժամանել հետազոտողներ, քաղաքական գործիչներ, առաջնորդներ, ովքեր խոսեցին միջազգային անվտանգության հիմնախնդիրների և խաղաղությանը սպառնացող վտանգների, ու դրանք չեզոքացնելու հնարավոր մեթոդների մասին։ Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը: Նա գիտաժողովի «Միջուկային զենքեր» բաժնում, որը նախագահում էին Տարիք Ռաուֆն ու Հեյց Գյարթները, ներկա գիտնականներին, քաղաքական գործիչներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Չինաստանի քաղաքականությանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ ։ Բանախոսի ելույթից հետո ծավալվեց քննարկում։ ![]() Միավորված ազգերի կազմակերպության Ակադեմիական խորհրդի «Վիեննայի միջազգային խաղաղության համաժողովի» նպատակ է երկխոսության հարթակ տրամադրել, որի շնորհիվ կքննարկվեն խաղաղության հաստատման, խաղաղապահության, վստահության վերականգնման, մարտնչող կողմերի միջև երկխոսության հաստատման հիմնախնդիրները։ Համաժողովը նպատակ ունի նաև գիտնականներին, քաղաքական գործիչներին հնարավորություն ընձեռնել կիսվելու՝ խաղաղությանը, անվատանգությանը, զարգացմանը և ՄԱԿ-ի համակարգին վերաբերվող գիտելիքներով և փորձով։
![]() ![]() ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2039 reads | 03.06.2018
| |