ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԻՍԱԿ ԻՒՆԱՆԷՍԵԱՆԿովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, ԹԵՀՐԱՆ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է երկրի սահմանադրության, իսլամի դրույթների և հեղափոխության հռչակած առաջնայնությունների վրա: Հայկական հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը ևս բխում է վերոհիշյալ դրույթներից: ԻԻՀ սահմանադրության 3-րդ և 152-րդ գլուխների 16-րդ կետի համաձայն՝ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինը պարտավոր է իսլամի դրույթների համաձայն օժանդակել և պաշտպանել աշխարհի բոլոր մուսուլմաններին և ճնշվածներին: Ըստ 152-րդ հոդվածի՝ ԻԻՀ արտաքին քաղաքականության առանցքում պետք է լինեն պետության անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, բոլոր մուսուլմանների իրավունքների պաշտպանությունը, ցանկացած տեսակի բռնության կանխարգելումը, ոչ թշնամական երկրների հետ փոխադարձ խաղաղ հարաբերությունների հաստատումը: Այսպիսով, հիմնվելով սահմանադրության վերոհիշյալ գլուխների վրա՝ ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական քաղաքական գիծը կարելի է համարել ճնշվածների պաշտպանությունը: Իրանի նմանատիպ դիրքորոշում վերաբերում է ոչ միայն հայերին, այլև բոլոր այն ժողովուրդներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում ենթարկվել են անարդար վերաբերմունքի: Սակայն, ելնելով ազգային և անվտանգության շահերից, ԻԻՀ-ն հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ որդեգրել է զուսպ և հավասարակշռված դիրքորոշում` խուսափելով պատմության անհարկի քաղաքականացումից։ Այսուհանդերձ, Իրանի վերաբերմունքը հայերի ցեղասպանության հիմնախնդրի վերաբերյալ դրսևորվել է իրադարձությունների առաջին իսկ օրերից, երբ եղեռնից փրկված բազմաթիվ հայեր ապաստան գտան այդ երկրում: Իմամ Խոմեյնին ԻԻՀ առաջին քաղաքական գործիչն է, որը խոսել է հայերի ցեղասպանության մասին. «Իրանն այն երկիրը չէ, որ հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնի: Իրանցիներն այդպիսի ժողովուրդը չեն» (Նիկոլայ Հովհաննիսյան, «Հայերի ցեղասպանությունը արաբ պատմագիրների աշխատանքներում», Թեհրան, 1387, էջ 23:): ԻԻՀ հիմնադիրն ու առաջնորդն այդ խոսքերն արտաբերել է 1978թ․բահման ամսին` շահական վարչակարգը տապալելու նախաշեմին, երբ Փարիզից նոր էր վերադարձել Թեհրան: Պատմաբան, արևելագետ և միջազգայնագետ Նիկոլայ Հովհաննիսյանը 1978թ. Շահիդ Մոսթաֆա Չամրանի հետ հանդիպման մասին գրում է․«Այաթոլլահ Խոմեյնիի այդ խոսքերը, որոնք պատմական նշանակություն ունեն, ինձ փոխանցել է Մոսթաֆա Չամրանը՝ Իրանի հոգևոր առաջնորդի մտերիմ զինակիցը: Չամրանն իրանական նոր պետության մեջ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, ինչից հետո նշանակվեց նաև հեղափոխության գերագույն խորհրդի անդամ:Չամրանի հետ իմ հանդիպումը տեղի է ունեցել Բեյրութում՝ Հոսեյն Հոսեյնիի տանը, ով Լիբանանում շիաների առաջնորդը, Ամալի քաղաքական առաջնորդը և Լիբանանի Մեջլիսի ապագա ղեկավարն էր: Մենք նրա հետ բարեկամական հարաբերություններ ունեինք, թեև աշխատում էինք տարբեր բնագավառներում: Դա Այաթօլլահ Խոմեյնիի պատասխանն էր Հայաստանի ղեկավար շրջանակների մտահոգությանը, որը մենք Մոստաֆա Չամրանի միջոցով փոխանցել էինք Այաթոլլահ Խոմեյնիին»: Այս հանդիպման ընթացքում Չամրանն ավելացրեց, որ Այաթոլլահ Խոմեյնին, Իրանի ժողովուրդը քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը և 1915թ․ ողբերգությանը, որը նա ցեղասպանություն է անվանում: Չամրանին հարցրեցի, թե արդյո՞ք կարող եմ Այյաթոլահ Խոմեյնիի տեսակետը փոխանցել Հայաստանի ղեկավարությանը, հայ ժողովրդին, նա պատասխանեց, որ ոչ միայն կարող եմ, այլև դա Խոմեյնիի ցանկությունն է, որպեսզի Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը հստակ իմանան Իրանի նոր ղեկավարների դիրքորոշումը հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն բարեփոխումների իրականացման ընթացքում իրանական քաղաքական շրջանակների կողմից որոշակիորեն անտեսվեց հայոց ցեղասպանության հարցը: Պաղեստինցիների վրա Իսրայելի հարձակումների դեմ 1381թ․(2002թ․) ֆարվարդինի 24-ին Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցի առիթով Մեջլեսի 2 ներկայացուցիչ` Սեյյեդ Ալի Աքբար Մոհթաշամիփուրը և Սեյյեդ Հադի Խամենեին իսլամական խորհրդարանում իրենց ելույթում անդրադարձան նաև հայոց ցեղասպանության թեմային: ![]() Մոհթաշամիփուրը իր խոսքում նշում է․«20-րդ դարի սկզբին Թուրքիայում ականատեսն ենք եղել հայերի ցեղասպանությանը, որը 80 տարվա ընթացքում շարունակ խոցում է մարդկության սիրտը: Մարդկությունն այդ ցեղասպանությունը դատապարտել է, և մենք նույնպես այն դատապարտում ենք»: Սեյյեդ Հադի Խամենեին ասում է․ «Ոճրագործությունների շղթան, որ շարունակվում է մինչ այսօր, հիշեցնում է հայերի ցեղասպանությունը, որ իրականացվեց Օսմանյան կայսրության ղեկավարների անմիջական հրամանով: Առիթը բաց չթողնելով` մենք վշտակցում ենք հայ ժողովրդին և բարձրացնում մեր ձայնը` որպես բողոք Օսմանյան կայսրությունում իրականացված այդ վայրագ կոտորածի դեմ»: 1381թ․ (2002թ․) առաջին անգամ վեցերորդ Մեջլիսի 3 անդամ դատապարտեցին 1915թ․ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը և հայտարարություն ստորագրեցին: 1383թ․ (2004թ․) շահրիվար ամսին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին այցելեց հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին: Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին, հաշվի առնելով տարածաշրջանում հաստատված նոր իրավիճակը, Իրանը չեզոք դիրք գրավեց հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: 1386թ․ (2007թ․) մեհրի 30-ին Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ ցեղասպանության զոհերի հուշահամալիր չայցելեց և միայն Երևանի պետական համալսարանում ունեցած ելույթից հետո խնդրի կապակցությամբ տրված հարցին պատասխանեց դիվանագիտորեն․ «Ապագայում լավ կյանքի համար պետք է պատմությունից դասեր քաղել: Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, ում կողմից էլ այն իրականացված լինի»: Իրանի նախագահը, ակնարկելով հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Իրանում անցկացվող ամենամյա բողոքի ցույցերն ու արարողությունները, ավելացրեց․ «Մենք երկու ժողովուրդների համար բարեկամական և եղբայրական ապագա ենք տեսնում: Իրանի դիրքորոշումը պատմական իրադարձությունների հարցում ակնհայտ է, և մենք դատապարտում ենք մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր բռնությունները»: Թեև հայոց ցեղասպանության հարցում ԻԻՀ որդեգրած դիրքորոշումը գնահատելի է, սակայն ցանկալի է, որ երկրի ղեկավարությունը մեկ քայլ առաջ գնա և հենվելով սահմանադրության մեջ ընդունված`բռնության վերաբերյալ կետերին` դատապարտի հայոց ցեղասպանությունը:Այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան` ի դեմ նախագահ Էրդողանի, ոչ միայն լռում է տարածաշրջանում ահաբեկչական խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունների և կոտորածների վերաբերյալ, այլև նույնիսկ հովանավորում այդ խմբերին: Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, անկասկած, Թուրքիան ունի իր մեղավորության բաժինը: Ի սկզբանե միջամտում է Սիրիայի ներքին գործերին և ցանկանում իր դիրքերն ամրապնդել այդ երկրի հյուսիսում: Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումներից անմասն չի մնացել նաև Իրանը: Պատմության տարբեր փուլերում իրանապատկան Կովկասը և Ատրպատականը բազմիցս ենթարկվել են օսմանցիների հարձակումներին: Այդ հարձակումների ընթացքում բազմաթիվ քաղաքներ և գյուղեր հրո ճարակ են դարձել, որոնցից են Աբհարը և Թաբրիզը, որտեղ հրկիզվել են նաև մզկիթներ և կոտորվել բազմաթիվ շիաներ: ԻԻՀ որոշ պետական գործիչների արտահայտությունները հայոց ցեղասպանության վերաբերյալ: ![]() Իսլամական խորհրդի մեջիսի տեղակալը Մեջլիսի նիստում հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ասում է․ «Մարդիկ, որոնք երեկ իրենց ձեռքը հայերի արյան մեջ են թաթախել, այսօր էլ Սիրիայում նույնը մեր քույրերի և եղբայրների հանդեպ են անում: Նրանք, ովքեր Պաղեստինում եղեռն իրականացրին, և միլիոնավոր մարդիկ կոտորվեցին և տեղահանվեցին, այսօր էլ «ուժեղների» հովանավորությունն են վայելում: Ցավոք, իշխանությունն այն մարդկանց ձեռքում է, որոնք զենքին են ապավինում և մարդկայնության և արդարադատության հետ կապ չունեն: Սակայն եթե ռազմաքաղաքական իշխանությունը և ուժը հիմնված չեն աստվածային և մարդկային արժեքների վրա, սարսափելի ոճրագործություններ, ինչպիսին է հայոց ցեղասպանությունը, դեռ տեղի են ունենալու»: ![]() «Իրանի փառավոր պատմության ընթացքում ցեղասպանության որևէ հետք չկա և դա այն դեպքում, երբ դուք կտեսնեք, որ Պակիստանում, Իրաքում և Թուրքիայում ինչ է կատարվում: Օսմանյան թուրքերը մեղավոր են, որ միլիոնավոր հայեր ցեղասպանվել են: Բայց Իրանում կոտորածի դեպքեր չկան, քանի որ իրանական ժողովուրդը միասնական է: Իրանի փառավոր պատմության ընթացքում ցեղասպանության որևէ վկայություն չկա: Օսմանյան թուրքերը մեղավոր են, որ կոտորել են միլիոնավոր հայերի»: Համիդ Բաղայիի՝ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալի խոսքերը «Իրանը՝ հաղթության կամուրջ» գիտաժողովին: Համիդ Բաղային Հայաստանի և Թուրքիայի միջև եղած կոնֆլիկտների մասին ասում է․ «Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ հայերի նկատմամբ կոտորած է իրականացրել»: Անշուշտ, Մահմուդ Ահմադինեժադի տեղակալի այս խոսքերը հանդիպեցին Թուրքիայի հակազդեցությանը: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մութաքին Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրեց, որ խոսքը երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է, այլ ոչ առաջին համաշխարհային պատերազմի: Վերջինս իր թուրք գործընկերոջը վստահեցրեց, որ Իրանի դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, և Իրանը չի ուզում վնասել երկու երկրների բարեկամական հարաբերությունները:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Իսլամական խորհրդի Թեհրանի ներկայացուցիչ Ռուհօլլահ Հոսեյնիանի պատգամը: «Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանության՝ մարդկային այդ ողբերգության տարելիցի կապակցությամբ ցավակցում եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես համերկրացի հայերին: Նրանք, ովքեր ծանոթ են Ղուրանին, իսլամին, զարմանում են, թե ինչպես է հնարավոր մուսուլմանների կողմից իրականացված այդ ոճիրը: Ցավոք, միայն քրիստոնյա հայերը չեն, որ Օսմանյան կայսրությունում ոճրագործության զոհ են դարձել: Օսմանյան կայսրությունում «մարգարեի մարդկանց կողմից» կոտորվել են նաև հազարավոր շիայականներ»:Ամադ Աֆրուղ, Թեհրանի ներկայացուցիչ և Մեջլեսի մշակութային հարցերով հանձնաժողովի ղեկավար: Ամադ Աֆրուղը, ներկա գտնվելով հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման 91-րդ տարելիցին, ասել է․ «Անկասկած, ցեղասպանություն է տեղի ունեցել: Մեղավորների դատաստանն էլ իրականացվել է հայերի ձեռքով: Հայ վրիժառուների ձեռքով սպանվել են ոճրագործության մեղավորները․ Թալաթը և Շաքերը՝ Բեռլինում, Ջամալ Բեկը՝ Թիֆլիսում, Էնվերը՝ Բուխարայում: Քազեմը կախաղան է բարձրացվել՝ Աթաթուրքի դեմ կազմակերպած դավադրությանը մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով: Մենք պարտավոր ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ցանկացած հասարակություն, հնարավորինս, պետք է իրազեկվի, ինչի շնորհիվ, իմ կարծիքով, կարող է իր հիմքերն առավել ամրապնդել և ուղղել անցյալի սխալները: Պատմական փաստաթղթերը պետք է ուսումնասիրել և ուղղել անցյալի սխալները:Հուսով ենք, որ պատմական փաստաթղթերն ուսումնասիրող մասնագետների կողմից հայոց ցեղասպանության փաստը կհաստատվի, և Թուրքիան բաց դեմքով թույլ կտա իրականացնել համապատասխան ուսումնասիրությունները»: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 2074 reads | 10.05.2018
| |


Պատմաբան, արևելագետ և միջազգայնագետ Նիկոլայ Հովհաննիսյանը 1978թ. Շահիդ Մոսթաֆա Չամրանի հետ հանդիպման մասին գրում է․«Այաթոլլահ Խոմեյնիի այդ խոսքերը, որոնք պատմական նշանակություն ունեն, ինձ փոխանցել է Մոսթաֆա Չամրանը՝ Իրանի հոգևոր առաջնորդի մտերիմ զինակիցը: Չամրանն իրանական նոր պետության մեջ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, ինչից հետո նշանակվեց նաև հեղափոխության գերագույն խորհրդի անդամ:
Թեև հայոց ցեղասպանության հարցում ԻԻՀ որդեգրած դիրքորոշումը գնահատելի է, սակայն ցանկալի է, որ երկրի ղեկավարությունը մեկ քայլ առաջ գնա և հենվելով սահմանադրության մեջ ընդունված`բռնության վերաբերյալ կետերին` դատապարտի հայոց ցեղասպանությունը:

Անշուշտ, Մահմուդ Ահմադինեժադի տեղակալի այս խոսքերը հանդիպեցին Թուրքիայի հակազդեցությանը: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մութաքին Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրեց, որ խոսքը երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է, այլ ոչ առաջին համաշխարհային պատերազմի: Վերջինս իր թուրք գործընկերոջը վստահեցրեց, որ Իրանի դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, և Իրանը չի ուզում վնասել երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
«Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանության՝ մարդկային այդ ողբերգության տարելիցի կապակցությամբ ցավակցում եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես համերկրացի հայերին: Նրանք, ովքեր ծանոթ են Ղուրանին, իսլամին, զարմանում են, թե ինչպես է հնարավոր մուսուլմանների կողմից իրականացված այդ ոճիրը: Ցավոք, միայն քրիստոնյա հայերը չեն, որ Օսմանյան կայսրությունում ոճրագործության զոհ են դարձել: Օսմանյան կայսրությունում «մարգարեի մարդկանց կողմից» կոտորվել են նաև հազարավոր շիայականներ»:
Ամադ Աֆրուղը, ներկա գտնվելով հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման 91-րդ տարելիցին, ասել է․ «Անկասկած, ցեղասպանություն է տեղի ունեցել: Մեղավորների դատաստանն էլ իրականացվել է հայերի ձեռքով: Հայ վրիժառուների ձեռքով սպանվել են ոճրագործության մեղավորները․ Թալաթը և Շաքերը՝ Բեռլինում, Ջամալ Բեկը՝ Թիֆլիսում, Էնվերը՝ Բուխարայում: Քազեմը կախաղան է բարձրացվել՝ Աթաթուրքի դեմ կազմակերպած դավադրությանը մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով: Մենք պարտավոր ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ցանկացած հասարակություն, հնարավորինս, պետք է իրազեկվի, ինչի շնորհիվ, իմ կարծիքով, կարող է իր հիմքերն առավել ամրապնդել և ուղղել անցյալի սխալները: Պատմական փաստաթղթերը պետք է ուսումնասիրել և ուղղել անցյալի սխալները:

