ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
Ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։«Նախարարները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր»,- ապրիլի 12-ին հայտնեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ «Հայ-վրացական հարաբերությունները միայն վերջին տարիներին սկսեցին ամրապնդվել, մինչ այդ դրանք բավական թույլ էին, և Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը էլ ավելի ամրապնդեց դրանք »,-նշեց փորձագետը։ Միքայելյանի խոսքով, Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը շահավետ է նաև Վրաստանի համար, և այն ավելի մեծ օգուտ կտա հայ-վրացական հարաբերություններին։Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, հայ-վրացական հարաբերությունները վերջին տարիներին շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։ «Երկու երկրների փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը»,-նշեց վրացագետը՝ ավելացնելով, որ վրացական կողմը նույնպես շահագռգռված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։ Դիանա Հարությունյան | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1441 reads | 13.04.2017
| |

Ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Միքայելյանի խոսքով, Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը շահավետ է նաև Վրաստանի համար, և այն ավելի մեծ օգուտ կտա հայ-վրացական հարաբերություններին։

