ՋՈՆ ՍՏԱՅՆԲԵՔԻ «ՑԱՍՄԱՆ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ» ՎԵՊԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ
![]() Վեպը Ագարակատեր Ջոուդների թշվառ ընտանիքի մասին է, ովքեր ստիպված են լինում լքել Օքլահոմայում գտնվող իրենց տունը տնտեսական ճգնաժամի և դժվարությունների պատճառով: Բռնելով գաղթի ճանապարհը, նրանք ուղղևորվում են Կալիֆոռնիա, որտեղ էլ հանդիպում են դաժան ընդունելության և համտեսում ցասման դառը ողկույզները։ Վեպը հայերեն թարգմանել է Արամ Արսենյանը, ով շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ՝ խոսելով իր՝ գրքից ստացած տպավորությունների և թարգմանչական աշխատանքների ընթացքի մասին։ Թարգմանիչը նշեց, որ թարգմանելիս բազմաթիվ նմանություններ է նկատել մեր այսօրվա իրականության և գիրքում առկա դրվագների միջև։ Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով շնորհանդեսի վերջում կիսվեց իր տպավորություններով։ «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում հետաքրքրվում են Ամերիկացի գրողներով և ուրախ եմ , որ Ջոն Ստայնբեքի վեպը թարգմանվել է հայերեն» - նշեց դեսպան Ռիչարդ Միլսը՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը կշարունակվի, և շատ ամերիկացի գրողների անհայտ ստեղծագործությունները կթարքմանվեն հայերեն և կհանձնվեն հայ ընթերցողի դատին։ Դիանա Հարությունյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1653 reads | 01.04.2017
| |