Ֆոտոցուցահանդեսի բացմանը ներկայացվեցին հարթակում լավագույն 10 մարզային ֆոտոպատմությունները, որոնց լուսաբանողները մարզերի բնակիչներն են: Այս անգամ ընտրվել էին Տավուշի և Շիրակի մարզերը։ Հարթակի յուրաքանչյուր օգտատեր ֆոտոլրագրող է, որը լուսաբանում է իր բնակավայրում տիրող խնդիրների և կատարվող իրադարձություների մասին՝ լուսանկարներ հրապարակելով։ «Հայաստանում մեդիադաշտը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքի վրա և լուսաբանում է տեղի իրադարձությունները։ Լրագրողները չեն հասնում մարզեր և hաճախակի ԶԼՄ-ներն իրենք չեն կարողանում լրագրողներին մարզ ուղարկել, քանի որ մարդկային ռեսուրսի բացակայության մեծ խնդիր ունեն»- նշեց Pan Media-ի լրատվական ընկերության մարքետինգի և հաղորդակցության ղեկավար Գայանե Իգիթյանը: Դիանա Հարությունյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1249 reads | 25.03.2017
| |