Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Նալբանդյանը կարևորեց «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և դրա մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Արտգործնախարար Նալբանդյանն առաջատար վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Հանդիպմանը ծավալվեց մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1427 reads | 11.03.2017
| |