ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ՝ «ԺԱՄԱՆԱԿԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ»
![]() Գիրքը պատմում է հեղինակի անցած ճանապարհի, Հայաստան երկրի կառուցման ու շենացման մի զգալի ու կարևոր ժամանակահատվածի, ինչպես նաև ժամանակի դեմքը որոշող մարդկանց մասին, իրենց սկզբունքային գնահատականներով և ինքնատիպ մոտեցումներով: Գիրքը բաղկացած է 30 տարբեր ենթագլուխներից՝ սկսած հեղինակի ծնունդից , Ղարաբաղյան շարժման տարիներից մինչև մեր օրեր: Ելույթներով հանդես եկան ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, հեղինակի աշխատանքային, մանկության ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում կամ գնահատում են մտավորականի կատարված աշխատանքն ու վաստակը: Հատկանշական է այն փաստը, որ սիրված մտավորականը իր գործունեության ընթացքում հանդիպել ու աշխատել է տարբեր բնագավառների մարդկանց ու գիտնականների հետ` ելույթ ունենալով ինչպես մեր, այնպես էլ Խորհրդային ու Եվրոպական մի շարք երկրների տարբեր ամբիոններից ու բեմերից: Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Վլադիմիր Ղալումյանը: Նրա ելույթը բաղկացած էր մի քանի ենթաբաժիններից`անցած ուղի, գործունեություն, խրատ երիտասարդ սերնդին և շնորհակալական խոսք բոլոր այն շահագրգիռ ու անձնուրաց մարդկանց, ովքեր օժանդակել էին նրան գրքի հրատարակման, շնորհանդեսի կազմակերպման համար: Վլադիմիր Ղալումյանը ծնվել է 1932 թվականին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում: Եղել է Խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։ 1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Աշխատել է Իջևանի շրջանի ՄՏ կայանում, Սևքարի կոլտնտեսությունում, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հացամթերումների վարչությունում՝ որպես գյուղատնտես։ 1961-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների մինիստրության բուսաբուծական մթերքների գնումների վերահսկողության տեսչության, 1962-1964-ին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության ու մթերումների մինիստրության վարչության պետ։ 1972 թվականից ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար է։ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966 թվականից։ ՀԽՍՀ 5-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։ 2012թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Նշենք նաև,որ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի եւ ծննդյան 80-ամյակի առթիվ Վլադիմիր Ղալումյանին պարգեւատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով: Գարիկ Ավետիսյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1472 reads | 12.02.2016
| |