ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար Հառլեմ Դեզիրը (Harlem Désir) հոկտեմբերի 9-ին ժամը 11.00-ին կայցելի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նույն օրը, ժամը 17.15-ին Պետքարտուղարը կայցելի նաև ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան՝ հանդիպելու համալսարանի նախկին և ներկա ուսանողների հետ:
Սիրով հրավիրում ենք լրատվամիջոցներին լուսաբանելու Պետքարտուղարի այցը Ծիծեռնակաբերդ և Ֆրանսիական համալսարան :