ԲԼՈԳԵՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՑ»
![]() Առաջին օրվա տպավորությունների մասին թուրք մասնակից Իպեկը ոգևորված գրում է. «Երբ էլ դիմեմ որևէ մեկին, անկեղծ զրույց է ծավալվում: Մենք բոլորս այստեղ ենք, քանի որ միմյանց հետ խոսել ենք ցանկանում»: Իր բլոգերային գործընկերուհի Նազլին հավելում է. «Կարևոր է, որ մենք խոսենք պատմությունից, ցեղասպանությունից, բայց նաև՝ մեր ընդհանրություններից»: Թեև, ինչպես Միքայելն է ասում, հաճախ է հարց ծագում՝ ինչը ում է պատկանում, ինչը ով է հնարել, «բայց կապ չունի, մենք կարող ենք միասին պարել, միասին ուտել: Մենք նույն պարերն ունենք, միևնույն կերակուրները, միևնույն սովորույթները»: ![]() Երևանում՝ բլոգերային ճամփորդության վերջնականգառում, լրատվամիջոցներն ու հարցազրույցները նույնպես առաջնային են լինելու: Մասնակիցները կհավաքեն հայ-թուրքական ընտանեկան պատմություններ, կծանոթանան նաև ազգային փոքրամասնությունների, օրինակ՝ եզդիների ու մոլոկանների հայաստանյան իրականությանը: Բացի այդ՝ նրանք առօրյա կյանքի ու խնդիրների մասին կզրուցեն ներգաղթյալների, նաև այնպիսի խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, ինչպիսին խուլերն են: ![]() Ամփոփագիր. Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության զարգացմանն» ուղղված միջոցառումների համար հատկացրել է 14 մլն եվրո հատուկ միջոցներ: Այս տարի առաջին անգամ այդ միջոցներից կօգտվեն Եվրամիության Արևելյան գործընկերության բոլոր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Հայաստանը Գերմանիայի Բունդեսթագի հատուկ միջոցներից այս տարի օգտվում է առաջին անգամ: Հատուկ նախաձեռնությունների շրջանակում հավանության արժանացած մոտ 240 նախագծերից 70-ից ավելիի մեջ երկկողմ կամ տարածաշրջանային ձևաչափով ներառված են նաև հայաստանյան գործընկերները: Հայաստանում խրախուսվում է երկկողմ 12 ծրագիր՝ ընդհանուր 243.000 եվրո ֆինանսական աջակցությամբ: Բացի այդ՝ Հայաստանը մասնակցում է ավելի քան 4,7մլն եվրո ֆինանսավորմամբ տարածաշրջանային 64 ծրագրերի: Գերմանիայի խորհրդարանը քաղաքական առումով նպատակ է հետապնդում Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության շրջանում իրականացվող միջոցառումների միջոցով ամրապնդել բազմակարծությունը, փոխանցել ազատ-ժողովրդավարական հիմնարար արժեքներ և երիտասարդներին տալ տնտեսական և հասարակական հեռանկարներ՝ իրենց հայրենի երկրներում մասնակից դառնալու բաց, փոխգործունակ, ժողովրդավարական և բազմակարծիք հասարակության զարգացմանը: Բացի այդ՝ խնդիր է դրված խրախուսել քաղաքացիական հասարակությունների միջև գործակցային այնպիսի նախագծեր, որոնք կամրապնդեն տարածաշրջանում երկխոսության և փոխըմբռնման պատրաստակամությունը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1721 reads | 27.08.2015
| |