ՌԱԴԻՈՅԻ ՕՐԸ ԳՅՈՒՏԻՑ 120 ՏԱՐԻ ԱՆՑ
![]() Ռադիոյի օրը առաջին անգամ նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտի 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա: Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 -ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանը շահագործման կհանձնվի: 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։ ![]() Diplomat.am-ը սիրով շնորհավորում է տիկին Կլարային՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հայկական ռադիոյի կայացման գործում ունեցած հսկայական ավանդի համար: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2129 reads | 07.05.2015
| |