ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 33.000 ԵՎՐՈՅՈՎ ԿԱՋԱԿՑԻ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՆ
Երևանում Գերմանիայի դեսպանությունը 2015թ․ ապրիլի 14-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր՝ այդ հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում «Ներազդել կանանց իրավունքների օրակարգի վրա» ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցության մասին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աջակցություն կցուցաբերի այս ծրագրին 33․000 եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով։Ծրագիրը հետապնդում է երեք հիմնական նպատակ․
Ի վերջո, կանայք, որոնք իրենց կենսապայմանների պատճառով առանձնահատուկ իրավական և փաստացի պաշտպանվածության կարիք ունեն, պետք է ավելի լայն խորհրդատվության և աջակցության հնարավորություններ ունենան։ Օրինակ՝ անվճար իրավական խորհրդատվության տեսքով։ Այդ նպատակով ոչ միայն Երևանում, այլ նաև Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք և Լոռի մարզերում իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման աշխատակիցների համար պետք է կազմակերպվեն կանանց իրավունքների ոլորտում վերապատրաստման միջոցառումներ։ Բացի այդ, կանայք սեմինարների և քննարկումների օգնությամբ պետք է ակտիվորեն քաջալերվեն՝ զբաղեցնել ավելի շատ հանրային և քաղաքական պաշտոններ, ինչպես նաև աշխատատեղեր դատական ոլորտի տեղական մակարդակում։ Կանանց և աղջիկների կողքին ծրագրի թիրախային խմբեր են հանդիսանում իրավաբանները, իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները (հատկապես կին քաղաքապետերը): Երևանում Գերմանիայի դեսպանությունը համարում է, որ հատկապես աջակցության է արժանի այս ծրագիրը, քանի որ կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված իրավահավասարության քաղաքականությունը, ինչպես նաև բռնությունից և շահագործումից պաշտպանությունը Գերմանիայի Դաշնային կառավարության համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1377 reads | 16.04.2015
| |

Երևանում Գերմանիայի դեսպանությունը 2015թ․ ապրիլի 14-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր՝ այդ հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում «Ներազդել կանանց իրավունքների օրակարգի վրա» ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցության մասին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աջակցություն կցուցաբերի այս ծրագրին 33․000 եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով։

