ԼՒԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 20 ՀԱ ՊԻԿԱՆԻ ԱՅԳԻ՝ 500 ԱՇԽԱՏԱՏԵՂՈՎ
![]() Հնդկական ընկույզի կորիզապտուղների ընտանիքին պատկանող պիկանը հայտնի է օգտակար հատկություններով, հարուստ է A, D, C, B-12, B-6 վիտամիններով, մագնեզիումով ու կալցիումով: Պիկանի ծառեր կան Ղրիմի թերակղզում ու Միջին Ասիայում, բայց հիմնականում տարածված են ԱՄՆ-ում: Հենց այնտեղ էլ պիկան ընկուզենիների շնորհիվ ստանում են ամուր ու տարբեր ոլորտներում կիրառվող բնափայտ, իսկ պտուղը աչքի է ընկնում յուրահատուկ համով: Բարձրորակ պիկան ընկույզի արտադրությամբ աշխարհում միանձնյա առաջատար երկիրը ԱՄՆ-ն է, լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության շնորհիվ մի քանի տարի անց Հայաստանը կարող է դառնալ Ամերիկայի մրցակիցը: ![]() Նիկոլա Աբու Գեյսալը արտասահմանյան խոշոր գործարարներին առաջարկել է Հայաստանում ներդրում անել, ասում է՝ իր օրինակով է համոզվել, բնությունը տվել է անսահմանափակ հնարավորություններ, ժողովուրդը բարեկամաբար է տրամադրված օտար ներդրողներին, աշխատասեր է, մնում է ճիշտ ու արդյունավետ օգտագործել հնարավորությունները: Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի հետ եղել են գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտ՝ ստանալով ոչ միայն գործունեության հավանություն, այլև աջակցության խոստումներ: Դեսպանն անձամբ է այցելել Պիկանի նորաստեղծ այգի՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքի մասշտաբին ու որակին: ![]() Դեսպանը շեշտում է՝ Հայաստանն ու Լիբանանը միշտ եղել, այսօր ու միշտ լինելու են բարեկամ պետություններ, ուստի եթե կա ընտրության հնարավորություն, ապա պետք է միմյանց ընտրեն օգնելու համար: Ժան Մաքարոնի համոզմամբ, երկու պետությունների առանձնահատուկ հարաբերությունները կարող են բազմաթիվ համատեղ ծրագրերի ծնունդ տալ, ինքն էլ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ՝ արդյունավետ դիվանագիտության հիմքում փոխշահավետ քաղաքական ու տնտեսական գործընկերությունն է սկզբունքով: Եղվարդում ստեղծված 20 հա այգին առաջիկա 2 տարվա ընթացքում կընդլայնվի՝ հասնելով 100 հա-ի: Պիկանի այգիներում և կառուցվող արտադրամասերում կաշխատի մինչև 500 մարդ: Արուսյակ Հոխիկյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
3208 reads | 23.03.2015
| |