«ԱՄԵՐԻԿԱՆԱ»-Ն ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՆՀԱՐԿԻ ԱՐԳԵԼՔԻ ՀԱՄԱՐ
![]() «Մենք կցանկանայինք ներողություն խնդրել վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոդագոլյանից և Արմին Հարիրիից՝ նրանց կողմից վաճառվող ապրանքների հետ կապված թյուրիմացության համար»,-News.am-ի փոխանցմամբ, ասվում է առևտրային կենտրոնի տարածած հայտարարությունում՝ նշելով, որ այդ ապրանքների վաճառքը ավելի քան ողջունելի է: Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարին երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար: Թինա Չուլջյանը, Ալեքս Կոտագոլյանը և Արմին Հարիրին (հայտնի որպես ռեպեր «Ար-Մին») սկսեցին իրենց ապրանքների վաճառքը՝ «Ամերիկանայի» լիզինգի աշխատակիցների կողմից դրանք հաստատելուց հետո: Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնել է նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները, իսկ փետրվարի 25-ին «Ամերիկանան» վերջնագիր է ներկայացրել Թինային և նրա երկու գործընկերներին, որ 24 ժամվա ընթացքում նրանք պետք է փոխեն վաճառքի հանված ապրանքատեսականին՝ պնդելով, որ բողոքներ են եղել «ցեղասպանության» հագուստ վաճառելու մասին: Հակառակ դեպքում, նրանք ընդամենը երեք օր ունեն տարածքն ազատելու համար: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1722 reads | 13.03.2015
| |