ՍԱՌԸ ՁԱՅՆՈՎ ՏԱՔ ՄԱՐԴԻԿ. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻՆ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող ![]() ![]() Ձայնի առանձնահատկությունները և խոսելու ոճը կարևոր են հատկապես հեռախոսային շփման ընթացքում և որոշ նրբությունների հաշվի առնելն անգամ հնարավորություն է տալիս հեռակա կարգով որոշել անձի մասնագիտական պատկանելությունը: Եթե ցանկանաք ստուգել մասնագիտական պատկանելության և հեռախոսազանգերին պատասխանելու առանձնահատկությունների միջև կապը, ուսումնասիրեք մանկավարժներին և բժիշկներին, նրանց «ալո»-ն իրապես տարբերվում է ոչ միայն արտահայտման յուրօրինակ տոնայնությամբ, այլև ձայնում ներդրված հուզական երանգով: Հաջողակ մարդիկ, և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր գիտեն «ալո»-ի ազդեցության գաղտնիքը, կարողանում են միշտ գեղեցիկ ձևով պատասխանել հեռախոսազանգերին: Իսկ այդ գաղտնիքը այն է, որ Ձեր մեկ բառով դուք կարող եք ընկալվել որպես հաճելի կամ տհաճ զրուցակից, որին կարելի է վստահել կամ որից պետք է զգուշանալ: Իսկ ի՞նչ ասել է «գեղեցիկ խոսք»: Հոգեբանական տեսակետից գեղեցիկ խոսքն այն է, որի մեջ կա մի փոքր հուզականություն՝ ասենք թույլ ժպիտ, որում ձայնի բարձրությունը գտնվում է միջին մակարդակում. դուք չեք բղավում, սակայն այնպես էլ չեք խոսում, որ լսելը դժվար լինի, խոսում եք հանգիստ և դանդաղ՝ առանց շտապելու: Եվ ինչպես նշում է Անդրե Մորուան, «Հեռախոսային զրույցը կյանքի և մշակույթի միջնամասում է, քանի որ այն խոսակցություն է ոչ թե իրական մարդու, այլ նրա պատկերի հետ, որը մենք կերտում ենք այն ժամանակ, երբ լսում ենք նրա ձայնը»: Գաղտնիք չէ, որ ամեն մարդ ունի հեռախոսազանգերին պատասխանելու համար ընտրված առաջին բառի իր տարբերակը: Ոմանք ասում են «ալո», մյուսները՝ «լսում եմ» և այլն: Այս տարբերակների ուսումնասիրությունը երբեմն մեզ թույլ է տալիս հասկանալ անձի էությունը: Եվ այսպես. «ԱԼՈ»-ն, թերևս, պատասխանի ամենատարածված ձևերից մեկն է: Այսպես սովորաբար պատասխանում են նրանք, ովքեր չեն սիրում շատախոսել, և դա ունի իր պատճառները. նման մարդկանց լռակյացությունը պայմանավորված է գաղտնապահ լինելու հանգամանքով, նրանք խիստ նպատակասլաց մարդիկ են, վճռական: Նրանք սիրում են նախապես ծրագրավորել ամեն ինչ, կյանքում արված յուրաքանչյուր քայլ սովորաբար վերլուծությունների, երկար մտորումների արդյունք է: ![]() «Լսում եմ» կամ «դա» (ռուս. да) տարբերակները ավելի շատ բնորոշ են ցուցադրական տիպի մարդկանց, տրամադրության հաճախակի տատանումները այս մարդկանց մոտ հաճախ պայմանավորված են լինում սեփական հույզերն ու զգացմունքներն արտահայտելու անկարողությամբ: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
3067 reads | 08.08.2013
| |