ՍՆԱՀԱՎԱՏ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր մասնագետ ![]() Ընդհանրապես ԱՄՆ-ի գրեթե բոլոր նախագահները ժամանակին ունեցել են սնահավատ վարքի դրսևորումներ: Հիշենք Ուիլյամ Մաք Կինլին. նա գրպանում միշտ կարմիր գնդասեղ էր ունենում, որը կարծում էր, թե իրեն հաջողություն է բերում: Գաղտնիք չէ նաև Ռեյգանի` գրպանում «հաջողակ կոպեկներ» պահելու սովորույթը: ![]() Իրականում արտասովոր ոչինչ այստեղ չկա: Բոլոր մարդիկ, անգամ կենդանիները ինչ-որ չափով սնահավատ են: Այս բացահայտումը առաջին անգամ արեց հայտնի հոգեբան Սքիները, ով կարողացավ փորձարարական ճանապարհով ապացուցել, որ սնահավատ վարքը ձևավորվում է հանկարծակի ամրապնդման միջոցով: ![]() Ի՞նչ է դա. մի պահ պատկերացրեք, որ դուք զբոսնում եք այգում և հանկարծ 100 դոլար եք գտնում: Եվ ահա այդ իրադարձությունը ամրապնդվում է ձեր ենթագիտակցության մեջ: Իհարկե, չի կարելի վստահաբար ասել, որ այս իրադարձությունից հետո դուք դառնում եք սնահավատ կամ այգին ընկալում որպես «հաջողության այգի»: ![]() Այս ամենը խոսում է հենց Սքիների առանձնացրած «հանկարծակի ամրապնդման» երևույթի մասին:
Ուսանողը, որը քննությունից առաջ հանդիպում է հարևանին և բարձր գնահատական ստանում, կարծում է, որ այդ անձն իրեն հաջողություն է բերում և հակառակը: Նույնը կարելի է ասել նաև հագուստի մասին` հաջողակ կամ անհաջողակ հագուստ, հաջողակ վզնոց և այլն: Հետաքրքիրն այն է, որ կանայք ավելի հաճախ են ունենում սնահավատ վարքի դրսևորումներ, ինչը գիտնականները պայմանավորում են հանգամանքով, որ նրանք հակված են չհիմնավորված անհանգստություն ունենալ: Իսկ սնահավատությունը շատերի համար անհանգստության, վախի վերացման միջոց է: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
3497 reads | 18.11.2013
| |