ՍԻՐՈ ՏԵՍԱԿՆԵՐԸ. ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ՍԻՐԵԼ…
![]() Անի Խուդոյան ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Հետաքրքիր է , ի՞նչ են անում մարդիկ, երբ սկսում են գիտակցել իրենց թերությունները, շատ դեպքերում, իհարկե, փորձում են անտեսել դրանք, իսկ եթե դա չի հաջողվու՞մ… Նրանք պարզապես սիրահարվում են: Այս անհավանական մոտեցման հեղինակը ամերիկացի հոգեբան Թեոդոր Ռեյկն է, ով սիրո զգացողության ի հայտ գալը բացատրում է նրանով , որ մարդիկ փորձում են իրենց սիրո օբյեկտի մեջ տեսնել այն բոլոր առավելությունները, որոնցով իրենք օժտված չեն: ![]() Սա, իհարկե, խնդրահարույց տեսակետ է, սակայն այն, որ մարդիկ հակում ունեն իրենց սիրո օբյեկտին իդեալականացնելու, նրան դրական հատկանիշներ վերագրելու և որ ամենակարևորն է, վերջինիս բացասական հատկանիշները չընդունելու կամ ընկալելու անկարողության, ակնհայտ է: Ստացվում է, որ սերը հաճախ կարող է հանդես գալ որպես սեփական թերությունները անտեսելու միջոց, պաշտպանական ռեակցիա կամ պարզապես որպես կոնկրետ մարդկային պահանջմունքների բավարարման միջոց: Եվ հավանաբար զուր չէ ասված, որ սիրո առաջին շունչը, իմաստության վերջին շունչն է: Սակայն «սեր» հասկացությունը կիրառելի է ոչ միայն տղամարդ-կին հարաբերությունների ենթատեքստում: Հայտնի հոգեբան Էրիկ Ֆրոմը առանձնացնում է սիրո հինգ հիմնական տեսակ՝ ամուսնական, մայրական, էրոտիկ, սեր դեպի սեփական անձը և սեր առ Աստված: ![]() Բացի այդ, բազմակի հետազոտությունների արդյունքում հաստատված մի հետաքրքիր տեսակետ կա, ըստ որի, սիրահարված մարդիկ առավել օժտված են արտաքին և ներքին գրավչությամբ, և սերը գեղեցկացնում է մարդուն թե՛ արտաքնապես, և թե՛ հոգեպես: Այս կապակցությամբ մի հրաշալի միտք է արտահայտում ֆրանսիացի գրող Ֆրանսուզ Սագանը՝ «Եթե ցանկանում եք լինել սիրված, պետք է առաջին հերթին լինեք գեղեցիկ, սակայն եթե ցանկանում եք լինել գեղեցիկ, նախ և առաջ դուք պետք է լինեք սիրված»: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
5425 reads | 26.03.2013
| |