ԿՑԱՆԿԱՆԱՍ, ԿԳՏՆԵՍ ԺԱՄԱՆԱԿ, ՉԵՍ ՑԱՆԿԱՆԱ, ԿԳՏՆԵՍ ՊԱՏՃԱՌ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր
![]() Հոգեբանները մի շարք խորհուրդներ են մշակել հատկապես այն մարդկանց համար, որոնք դժվարանում են խելամիտ ձևով տնօրինել իրենց ժամանակը, և հաճախ բախվում են չիրագործված նպատակների և ծրագրերի առկայության խնդրի հետ: Նման մարդկանց համար առաջնահերթ խնդիր կարելի է համարել «երկու րոպեում» կոչվող տակտիկային հետամուտ լինելը: Սա բավական հետաքրքիր մի մեթոդ է, որը ենթադրում է օրվա ընթացքում ծագող բոլոր այն խնդիրներին, որոնց լուծումը կարող է զբաղեցնել ընդամենը մի քանի րոպե, տալ հապճեպ լուծում և որից հետո միայն անցնել ավելի դժվարին խնդիրների լուծմանը: Փոքրիկ, չլուծված խնդիրները, որպես կանոն, թույլ չեն տալիս լիարժեք կերպով կենտրոնանալ ավելի բարդ խնդիրների վրա: Վերջապես անավարտ թողնված ցանկացած գործ էներգիա է կլանում մարդուց՝ խանգարելով նրան ամբողջ օրվա ընթացքում: ![]() Ժամանակի խնայման համար կարելի է նաև օգտագործել այն բոլոր, այսպես կոչված, «սպասողական» իրավիճակները, երբ դուք ստիպված եք լինում ճանապարհորդել կամ սպասել որևէ այլ վայրում: Նման դեպքում, ժամանակը կարելի է լրացնել, օրինակ, ընթերցանության միջոցով: Օրվա վերջում պետք է նաև վերաիմաստավորել անցած օրը. դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ տնօրինել ժամանակը հետագա օրերի ընթացքում: Իսկ որ ամենակարևորն է՝ նպատակին հասնելու համար նախ գործել է պետք. ժամանակը չի սիրում սպասել: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
5559 reads | 14.10.2013
| |